Samsung-ը ներկայացրել է հագուստը լվացող ու արդուկող խելացի պահարանը

Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում որը կայացել է Լաս Վեգասում Samsung-ը ցուցադրել է վերջին տարիների ամենաանսպասելի նորարարությունը շորերն արդուկող պահարանը:AirDresser-ը գոլորշիով պահարան է, որը մաքրում ու արդուկում է հագուստը ազատելով տերերին դրանք լվանալու անհրաժեշտությունից: Նախ, բարձր ջերմաստիճանի գոլորշու հոսքը փչում ու պտտում է հագուստը դրա վրայի փոշին մաքրելու համար: Այնուհետև JetSteam տեխնոլոգիան հեռացնում է վիրուսները, բակտերիաները և այլն:Samsung-ը ներկայացրել է հագուստը լվացող ու արդուկող խելացի պահարանը:

Ընկերությունը պնդում է, որ այս պահարանը 99,9%-ով ոչնչացնում է գրիպի և հերպեսի վիրուսը, ադենովիրուսը, կորոնավիրուսը, 100%-ով՝ փոշու տզերը, 99%-ով՝ գազերը, որոնք տհաճ հոտ են արտազատում, օրինակ, սննդի կամ քրտնքի և 99%-ով՝ վնասակար նյութերը:Դրանից հետո HeatPump տեխնոլոգիան խնամքով ու զգուշորեն չորացնում է հագուստը ցածր ջերմաստիճանի պայմաններում, ապա արդուկում է այն:Գոլորշով հագուստը նաև հագեցած է ինքնամաքրման տեխնոոգիայով, որը չի պահանջում ոչ մի լվացող միջոց: Այն օգտագործում է միայն օդ, գոլորշի ու ջերմություն:Ի դեպ, պահարանն ինքն է հուշում տիրոջը՝ երբ է անհրաժեշտ մաքրել հագուստը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS