9 համեղ ու օգտակար մթերք որոնք կօգնեն նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակն ու պահել այն նորմայի սահմաններում

Շաքարային դիաբետի ճարպակալման ու անգամ քաղցկեղի բուժման և կանխարգելման հարցում շատ կարևոր նշանակություն ունի արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումն ու այդ ցուցանիշը վերահսկողության տակ պահելը:Գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումներն ու մշտական բարձրացումը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար ուստի Health and Human պարբերականը ներկայացրել է 9 համեղ ու օգտակար մթերք որոնք կօգնեն նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակն ու պահել այն նորմայի սահմաններում:

Ավոկադո Այս յուրահատուկ միրգը համարվում է գլիկեմիկ ցածր ինդեքս ունեցող մթերք, իսկ դրանք լավագույններն են մետաբոլիկ համախտանիշի կանխարգելման հարցում: Այն հարուստ է պոլիչհագեցած ու մոնոչհագեցած ճարպաթթուներով, որոնք օգնում են արագ հագեցնել քաղցը, նվազեցնում են բորբոքումների մակարդակն ու բարելավում են օրգանիզմի զգայունությունն ինսուլինի նկատմամբ:

Ձուկ Ձուկը սպիտակուցների հարուստ աղբյուր է, որը թույլ է տալիս օրգանիզմին վերականգնվել՝ չբարձրացնելով արյան մեջ շաքարի մակարդակը: Դրանում պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները խթանում են ադիպոնեկտին հորմոնի արտադրությունը, իսկ այն բարձրանում է ինսուլինի նկատմամբ բջիջների զգայունությունն ու նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:

Սխտոր և սոխ Սխտորը չի պարունակում օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը բարձրացնող ածխաջրեր, իսկ դատարկ ստամոքսին ուտելու դեպքում այն անգամ նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Նմանատիպ ազդեցությամբ է օժտված նաև սոխը: Մասնագետները ենթադրում են, որ նման ազդեցությունը պայմանավորված է դրանցում պարունակվող ակտիվ նյութով՝ ալիցինով:

Բալ Բալն ունի շատ ցածր գլիկեմիկ ինդեքս և պարունակում է անտոցիանին միացություն, որն օժտված է շաքարային դիաբետի զարգացումն ու ճարպակալումը կանխող հատկություններով:

Տերևավոր բանջարեղեն Կանաչ տերևավոր բանջարեղենը, կաղամբի տարբեր տեսակներն ու շաղգամի կանաչ տերևները պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր ու սննդարար նյութեր: Դրանք հարուստ են նաև մագնեզիումով ու վիտամին A-ով, իսկ այս տարրերը գիտնականները համարում են լավագույն սննդարար նյութերն արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու համար:

Նուշ Ընկույզների բազմաթիվ տեսակներ ունեն բավական ցածր գլիկեմիկ ինդեքս և չեն առաջացնում գլյուկոզայի մակարդակի տատանումներ:Դրանցից ամենաօգտակարներից մեկն է նուշը, որն արդյունավետ կերպով պահպանում է օրգանիզմում շաքարի մակարդակների կարգավորման մեխանիզմները: Հետազոտությունները ցույց են տվել, որ նուշի գործածությունն օգնում է կանխել ուտելուց հետո գլյուկոզայի մակարդակի տատանումները, ուստի այն շատ օգտակար է շաքարային դիաբետով կամ նախադիաբետով հիվանդների համար:

Ամբողջական հացահատիկներ Շաքարային դիաբետի դեպքում ամբողջական հացահատիկներն ածխաջրերի լավագույն աղբյուրն են: Դրանք դանդաղ են մարսվում և օգնում են պահպանել արյան մեջ շաքարի կայուն մակարդակը՝ խուսափելով դրա բարձրացումից: Հատկապես առողջարար են վարսակը, կինոան և գարեձավարը:

Հավկիթ Հավկիթները պարունակում են հսկայական քանակությամբ սպիտակուցներ, սակայն միևնույն ժամանակ դրանց գլիկեմիկ ինդեքսի ցուցանիշը մոտ է զրոյին: Գիտնականների խոսքով՝ շաքարային դիաբետով ու նախադիաբետով հիվանդների համար ամենաառողջարար սննդամթերքի տեսակներից մեկը հենց հավկիթն է:

Սուրճ Առանց շաքարի և սերուցքի խմելու դեպքում սուրճն արդյունավետ կերպով նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ պարբերաբար սուրճ օգտագործելն օգնում է նվազեցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունն ավելի քան 10%-ով:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS