7 դեղաբույսերը որոնք հանգստացնում են ձեր նյարդերը և վերացնում անհանգստությունը

Հասարակության մեջ,որտեղ մենք ապրում ենք,գլուխը պարզապես «պայթում է» խնդիրներից պարտավորություններից,սթրեսից,ճնշման աշխատանքից,մրցակցությունից,խթաններից,որոնք ամեն րոպե ազդում են մեզ վրա:Մենք բոլորս,ժամանակ առ ժամանակ,երազում ենք տեղափոխվել մի հանգիստ վայր,բայց,ցավոք,դա չի իրագործվում մարդկանց ճնշող մեծամասնության համար:Սակայն,մենք կարող ենք օգտագործել խոտաբույսեր, որպեսզի հանգստացնենք նյարդերը և թեթևացնենք անհանգստությունը:

Պասիֆլորա Այս բույսը ունի անմիջական ազդեցություն մեր կենտրոնական նյարդային համակարգի և միևնույն ժամանակ,մկաններ ի վրա: Բույսի ազդեցության տակ,անհետանում են ցավերը,որոնք հայտնվել են նյարդային հողի վրա,ինչպես նաև օրինակ պարանոցի ցավը (սխալ կեցվածքի պատճառով):

Ժենշեն Չինական ավանդական բժշկության մեջ ենթադրվում է,որ ժենշենը կարող է հավասարակշռել»Yin»և»Yang» էներգիան մեր մարմնում:Շատերը կարծում են,որ նա հրահրում է նյարդայնությունը կամ հուզմունքև,բայց դա այդպես չէ: Ընդհակառակը այն խթանում է ճնշված կամ քրոնիկ հոգնածությունը:Միևնույն ժամանակ այն ունի հանգստացնող ազդեցություն մարդկանց վրա սթրեսի կամ անհանգստության ժամանակ:Բացի ժենշենի թարմ արմատի օգտագործումը,դուք կարող եք օգտագործել այն որպես թուրմ:

Լեմոն վերբենա Ունի բազմաթիվ օգտակար հատկություններ:Այդ թվում,այն հանգստացնում է մարմինը օգնում է խնդիրների հետ կապված սթրեսի,նյարդայնության կամ անհանգստության ժամանակ,ինչպես նաև անքնությունից: Որոշ մարդիկ օգտագործում են այն որպեսզի բարելավեն մարսողությունը, քանի որ այս բույսը օգնում է աղիքային գազերին:Դուք կարող եք օգտագործել թարմ տերևները որպես համեմունք տարբեր ուտեստների համար կամ ավելացնել տնական լիմոնադների և հյութերի մեջ: Եթե դուք ունեք չոր տերևներ,դուք կարող եք ինքներդ բուսական թեյ պատրաստել՝ պարզապես եփելով մի քանի տերևներ մի բաժակ եռացող ջրի մեջ:

Վալերիանա Սա մեկն է առավել հայտնի բուժիչ բույսերից,որոնք օգտագործվում են բուժելու նյարդային խանգարումներ և անհանգստություն:Դրա ծաղիկները օգտագործվում են լարվածությունը նվազեցնելու համար,քանի որ դրանք պարունակում են հանգստացնող ազդեցություն ունեցող նյութեր:Կատվախոտը օգնում է քնել և նպաստում է լավ հանգստին:Այն խորհուրդ է տրվում եռացող ջրի մեջ թուրմ պատրաստել և խմել օրական 3 բաժակ:

Ռեհան Այս խոտի հանգստացնող հատկությունները հայտնի են ոչ այնքան լայնորեն,որքան գաստրոնոմիկ հատկությունները,քանի որ այն հիմնականում օգտագործվում է տարբեր ճաշատեսակներին համ տալու համար:Բայց ռեհանն ունի նաև մարսողական ազդեցություն,այնպես,որ դրանից պատրաստված թեյը շատ լավ է ուտելուց հետո:Նա նաև հանգստացնում է նյարդային համակարգը և օգնում է մեզ ավելի լավ հանգստանալ:Դա կատարյալ բնական միջոց է որպեսզի թեթևացնի վիճակը, որը ժողովրդի մեջ անվանում են»գաստրիտ նյարդային հողի վրա»։

Ալոճենի Նա նաև շատ օգտակար հատկություններ ունի,բայց նրանց մեջ կարելի է առանձնացնել այնպիսի հատկանիշ ինչպիսին է սիրտ-անոթային հիվանդությունների վիճակը բարելավելու և նույնիսկ դրանք կանխելու հնարավորությունը:
Սա հիանալի բնական միջոց է արյան ճնշման նվազեցման համար (հակագերճնշումային միջոց),այն բարելավում է արյան շրջանառությունը:Ալոճենին նաև ունի հանգստացնող ազդեցություն սիմպաթիկ նյարդային համակարգի համար:Դուք կարող եք օգտագործել ալոճենին որպես թուրմ,ավելացնելով նրա վրա հյութ, ջուր կամ թեյ:

Մելիսա Այս խոտաբույսը մեդոնոս է,նրա ծաղիկները հարուստ են նեկտարով(Հետևաբար ներգրավում են նաև մեղուներին և հետևաբար այդտեղից էլ նրա անունը,քանի որ Մելիսա հունարեն նշանակում է մեղու):Սա հիանալի հանգստացնող միջոց է որը կարող է օգտագործվել սթրեսի, անհանգստության կամ անքնության ժամանակ:Խորհուրդ է տրվում նաև այն մարդկանց համար,ովքեր զբաղվում են սպորտով,կամ ովքեր ունեն ֆիզիկական ծանրաբեռնվածություն:Բայց դա դեռ ամենը չէ,մելիսան նաև կարող է թեթևացնել ցավերը և նույնիսկ ստամոքսի ցավը:

Նյութը հրապարակման պատրաստեց interesnienovsti.ru

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика