7 ախտանշան գրիպը մրսածությունից տարբերելու համար

Գրիպն ու մրսածությունը տարբեր վիրուսային հիվանդություններ են, մինչդեռ մարդիկ ոչ միշտ են տարբերում դրանք միմյանցից, քանի որ երկուսի դեպքում էլ ախտանշանները երբեմն նման են լինում: Նման դեպքերում ճիշտ միջոցներ ձեռնարկելու համար հարկավոր է հստակ ախտորոշել հիվանդությունը, ուստի մասնագետները ներկայացրել են գրիպի հիմնական ախտանշանները:

Դող ու առատ քրտնարտադրություն Գրիպի մասին հուշող ամենատարածված ախտանշաններից են դողն ու առատ քրտնարտադրությունը, ինչը վկայում է, որ հիվանդությունը դարձել է մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառ: Այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս մնալ տանն ու չգնալ աշխատանքի, հատկապես, եթե մարմնի ջերմաստիճանը 38˚C-ից բարձր է:

Եթե բարձջ ջերմության հետ մեկտեղ նշագեղձերի վրա նկատվում են արտասովոր բծեր, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին: Սա կարող է վկայել սուր ֆարինգիտի մասին, որը խիստ վարակիչ հիվանդություն է և կարող է առաջացնել հակաբիոտիկներով բուժման անհրաժեշտություն:

Գլխացավեր Գրիպի մասին հուշող հիմնական ախտանշաններից են նաև գլխացավերը, որոնք պայմանավորված են լինում քթի խոռոչների լորձաթաղանթների բորբոքմամբ: Այն մեծացնում է աչքերի շուրջն ու դեմքի այլ հատվածներում գործադրվող ճնշումը, ինչի հետևանքով գլխացավերն ավելի ինտենսիվ են դառնում: Նման դեպքերում էլ ավելի սաստիկ ցավից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս չգնալ աշխատանքի և մնալ տանը:

Սրտխառնոց ու փորլուծություն Փորլուծությունն այս հիվանդության ամենատարածված ախտանշաններից չէ, սակայն ոմանք այնուամենայնիվ բախվում են այս խնդրին: Այն հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման ու թուլացման, ինչից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ հանգստանալ ու շատ հեղուկ խմել:

Մկանային ցավեր Գրիպի դեպքում հիվանդության զարգացման հետ մեկտեղ մկանային ցավերն ու հոդացավերն ավելի ինտենսիվ են դառնում, սակայն շատերը թերագնահատում են այս ախտանշանի կարևորությունը: Նման դեպքերում մկանային սպազմները կանխելու և ցավը մեղմելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր խմել:

Հազ Ի տարբերություն հասարակ մրսածության ու նմանատիպ այլ վարակների՝ գրիպի դեպքում հազը կարող է լինել ոչ միայն խոնավ, այլև չոր:

Սինուսային ցավ Աչեքերի, ճակատի վերին հատվածի, այտոսկրերի և ատամների վերին հատվածի ցավը հուշում է սինուսային վարակի (սինուսիտ) զարգացման մասին: Նման ցավն առաջանում է մեկ կամ մի քանի հարքթային խոռոչի լորձաթաղանթի բորբոքման դեպքում, ինչն էլ սովորաբար պայմանավորված է լինում գրիպի վիրուսով:

Ականջներում ճնշման զգացողություն Այս տհաճ զգացողությունը հաճախ զարգանում է որպես գրիպի կողմնակի բարդություն և պայմանավորված է լինում քթի խոռոչներում հյուսվածքների այտուցվածությամբ, ինչն արգելափակում է ներքին ականջի միջին հատվածն ու հեղուկի հոսքը: Հեղուկի կուտակումը բավական տհաճ ճնշման զգացողություն է առաջացնում և կարող է հանգեցնել անգամ լսողության վատթարացման:

Նյութի աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика