50 ամյա բրիտանացի Լուիզա Ունֆորդը 16 տարի փորձել է երեխա ունենալ Կինն ավելի քան մեկ անգամ կատարել է ԷԿՈ քանի որ ամուսինը նախորդ ամուսնության ընթացքում առաջին երեխայի ծնվելուց հետո կատարելէ վազեկտոմիա:Արհեստական բեղմնավորման համար օգտագործվել են դոնոր բջիջներ: Սակայն առաջին եռամսյակում կնոջ մոտ վիժում եղավ։
Դրա վերաբերյալ բժիշկները չէին կարողացել բացատրություն գտնել: Կնոջ համար սա իսկական ողբերգություն էր Նա հազիվ էր ուժ գտնում ապրելու համար։Նա չկարողացավ իրականացնել մայր դառնալու իր նվիրական երազանքը։Լուիզան հուսահատվեց, նա այլևս հույս չուներ պահել իր երեխային գրկում:Այնուամենայնիվ բժշկի Հասան Շեհաթի հետ հանդիպումը փոխեց նրա կյանքը:Կինը վերջին անգամ որոշեց փորձել ԷԿՈ- ն:
Զարմանալի է,որ ամեն ինչ լավ անցավ:Լուիզան կարողացավ կրել երեխային: Ուիլի գեղեցիկ երեխան ծնվեց կեսարյան հատումով: Փոքրիկը բացարձակ առողջ էր իսկ մայրն իրեն շատ լավ էր զգում:Ինչպես պարզվել է կնոջ մարմնում հայտնաբերվել են մարդասպան բջիջներ:Նրանք պաշտպանում էին կնոջ մարմինը և վերացնում էին ցանկացած սպառնալիք: Բջիջները հղիությունը ճանաչում էին որպես սպառնալիք և վերացնում էին այն:Լուիզան ուրախ է որ մայր է դարձել այժմ նա լիարժեք ընտանիք ունի: