4 բաղադրատոմս բրոնխաբորբի ախտանշանները մեղմելու և ապաքինման գործընթացն արագացնելու համար

Բրոնխաբորբը բրոնխների լորձաթաղանթների բորբոքումն է և մարդու շնչառական համակարգի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից մեկը։ Այս հիվանդության դեպքում հարկավոր է դիմել մասնագետին և հետևել նրա ցուցումներին, քանի որ կախված հիվանդության բնույթից բուժումը կարող է տարբեր լինել։ Բրոնխաբորբի բուժման համար մասնագետները հաճախ նշանակում են հակաբիոտիկներ կամ հակավիրուսային դեղեր (կախված է հիվանդության հարուցիչից),

սակայն կան նաև շատ արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք կարող են մեղմել հիվանդության ախտանշաններն ու հիանալի հավելում դառնալ հիմնական բուժմանը՝ արագացնելով ապաքինման գործընթացը։ Aif.ru կայքը ներկայացրել է բրոնխաբորբի բուժման 4 արդյունավետ ժողովրդական միջոց, որոնք հասանելի են և չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։

1-ին բաղադրատոմսը․ 1 ճաշի գդալ չորացրած եղեսպակին ավելացնել մի բաժակ կաթ, դնել կրակին ու եռացնել։ Պատրաստ լինելուն պես ըմպելիքը քամել և խմել գոլ վիճակում քնելուց առաջ:

2-րդ բաղադրատոմսը․ Խառնել հավասար քանակությամբ տատրակի չորացրած տերևներն ու սև թանթրվենու ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ։ Ստացված թուրմը քամել և խմել օրական երեք անգամ 1/3 բաժակ։

3-րդ բաղադրատոմսը․ 1 ճաշի գդալ չորացրած ուրցը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 8 ժամ: Ստացված թուրմը խմել օրական 3 անգամ երկուական ճաշի գդալ:

4-րդ բաղադրատոմսը․ 2 ճաշի գդալ անիսոնի սերմերին ավելացնել 1 բաժակ ջուր, դնել կրակին ու եռացնել։ Եռալուց հետո 15 րոպե եփել թույլ կրակի վրա, այնուհետև թրմել ևս կես ժամ և քամել։ Քաղցրացնել ըմպելիքը մեղրով և խմել որպես թեյ օրվա ընթացքում։

Այս բնական միջոցները շատ պարզ են ու արդյունավետ, սակայն դրանք ոչ մի դեպքում չեն կարող լինել հիմնական բուժմանը փոխարինող միջոց։ Հարկ է հիշել, որ նման միջոցները կարելի է կիրառել միայն մասնագետի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու լուրջ բարդություններ առաջացնել: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Հայկական ամենահետաքրքիր սերիալ Армянские Сериалы Онлайн դիտեք Հայերով կայքում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE