Մարսողության խանգարումը կարող է բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ազատվել խնդրից առաջին իսկ ախտանշանի դեպքում: Սովորաբար փորլուծությունից և խնդրի այլ տհաճ ախտանշաններից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ դեղամիջոցներ ընդունել, սակայն կան նաև շատ արդյունավետ ու ավելի հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք, ի տարբերություն դեղատներում վաճառվող դեղորայքի, չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 պարզ ու արդյունավետ ժողովրդական միջոց, որոնք կօգնեն պայքարել մարսողության խանգարման դեմ:
1․1 ճաշի գդալ հապալասի չորացրած հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին և թողնել 15 րոպե: Այնուհետև լցնել թուրմը թերմոսի մեջ, թրմել ևս մեկ ժամ ու քամել: Թուրմը հարկավոր է բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում։
2․Հապալասը կարելի է թրմել նաև մեկ այլ եղանակով: Հարկավոր է 2 ճաշի գդալ չորացրած հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռացրած, սակայն սառը ջուր և թրմել 8 ժամ: Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել օրվա ընթացքում։
3․Արդյունավետ կարող է լինել նաև ալոճենու հատապտուղների թուրմը: Անհրաժեշտ է 1 ճաշի գդալ չորացրած հատապտուղներին ավելացնել մի բաժակ ջուր, դնել կրակին, 10 րոպե եռացնել, այնուհետև թրմել ևս 30 րոպե: Եփուկը քամել, ավելացնել այնքան ջուր, որ ստացվի 200 մլ հեղուկ և ընդունել օրական 3 անգամ մեկական ճաշի գդալ:
4․Շատ օգտակար է նաև խնձորի խյուսը: Պարզապես հարկավոր է քաղցր խնձորը կոտորակիչով լավ մանրացնել ու խյուս դարձնել և ուտել այն դատարկ ստամոքսին: Ցանկության դեպքում կարելի է խյուսին նաև մի փոքր մեղր ավելացնել:
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: