Որ կենդանին է համապատասխանում Ձեր բնավորությանը

Մարդկանց և կենդանիների պահելաձևի և վարքագծի հիմնական հատկանիշները շատ նման են իրար։ Մարդկանց շրջանում նույնպես կան «որսորդներ» և «զոհեր», ուժեղները «ուտում են» թույլերին ու անօգնականներին և այլն։

Գայլ։ Գիշատիչ, որը ձգտում և հասնում է իր նպատակներին։ Նա ամեն գնով կպաշտպանի ու հոգ կտանի իր ու ընտանիքի մասին։ Նա միշտ զուսպ է և շատ հազվադեպ է նվիրվում ինչ-որ մեկին։ Նա զգայուն չէ։ Ի դեպ, եթե դուք հայտնվել եք նրա թշնամիների շարքում, ուրեմն վայելք ձեր կյանքի ամեն մի րոպեն, քանի որ դա կարող է վերջինը լինել։ Գայլերի բնավորության գծերն ունեն Այծեղջյուրները, Խոյերը, Աղեղնավորները, Ջրհոսները։

Առյուծ։ Մեծ կատու՝ հպարտ ու վսեմ։ Առյուծների ֆիզիկական տվյալները միշտ տարբերվել են։ Առյուծները միշտ պատրաստ են սխրանքներ գործել։ Նրանք մշտապես պայքարում են նորանոր բարձունքների հասնելու համար։ Նա ի ծնե առաջնորդ է, հաղթող։ Առյուծը գիտի, որ նա ուժեղ է, հետևաբար, նրան խորթ են «հոգնածություն», «փոխզիջում», «պարտություն» բառերը։ Առյուծների բնավորության գծերն ունեն Առյուծները, Կարիճները, Այծեղջյուրները։

Շուն։ Շունը անկեղծ ու հուսալի ընկեր է, խելացի զրուցակից և նվիրված մարդ։ Նա ամեն ինչում փորձում է ճիշտ և արդարացի լինել։ Նա գիտի լսել ու հասկանալ դիմացինին։ Շունը չի սիրում ուշադրության կենտրոնում լինել, բայց միշտ ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում։ Այս բնավորության գծերն ունեն Ցուլերը, Կույսերը, Կշեռքները, Ձկները։

Աղվես։ Աղվեսն արտաքնապես շատ բարեհամբույր է շրջապատի հանդեպ, սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Հանուն սեփական շահի աղվեսը պատրաստ է շողոքորթել, շանտաժի ենթարկել, գումար կորզել, բայց այս ամենն այնքան գեղեցկի ու հմտորեն է կատարում, որ ոչ մի հետք չի մնում նրա «հանցագործությունից»։ Նա իսկական կին է՝ գեղեցիկ, խորամանկ, իսկ երբեմն անգամ վտանագավոր։ Աղվեսի բնավորության գծերն ունեն Երկվորյակները, Կարիճները, Ձկներն ու Կշեռքները։

Կատու։ Տնային կենդանի, որը միշտ պաշտպանության կարիք ունի։ Նա միայնություն չի սիրում և ձգտում է ջերմ ու հարազատ մթնոլորտ ստեղծել իր շուրջը։ Սակայն կատուն բավականին եսակենտրոն է։ Բավարար չափով ջերմություն և ուշադրություն չստանալու դեպքում նա կարող է դեպրեսիայի մեջ ընկնել։ Կատուները սիրում են նաև վրեժխնդիր լինել։ Կատվի բնավորության գծերն ունեն Ձկները, Կույսերը, Կշեռքները։

Ձի։ Գեղեցիկ և կենսուրախ կենդանի, որը գիտի, թե ինչպես գրավի բոլորի ուշադրությունը։ Ձին խելացիության և գեղեցկության հիանալի համադրություն է։ Նա շատ հազվադեպ է խոստովանում իր սխալները։ Նա սիրում է ապրել, սակայն չի մոռանում նաեւ սև օրվա համար գումար խնայելու մասին։ Այս բնավորության գծերն ունեն Երկվորյակները, Ձկները, Կշեռքները։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE