Երբ դուք հարաբերություններ եք ունենում տղամարդու հետ,նախքան ամուսնանալը փորձեք նրան հնարավորինս մոտիկից ճանաչել Ցավոք այսօր վիճակագրությունը այնպիսին է,որ չորս ամուսնություններից առնվազն մեկը ավարտվում է ամուսնալուծությամբ:Եթե դուք ունեցել եք ամուսնալուծություն,դուք,ամենայն հավանականությամբ,մխիթարել եք ինքներդ Ձեզ այն խոսքերով,որ ամեն ինչ լավ կլինի և որ դուք շատ լավ կին եք,որ դուք մենակ չեք մնա:
Սա այն է ինչի մասին մենք այսօր ձեզ կտեղելացնենք։ Տղամարդուն երջանիկ դարձնելը,շատ պարզ է։Կարևոր է ասել նրանց այն ինչ նրանք ուզում են լսել։Ցավոք,շատ կանայք ուշադրություն են դարձնում միայն իրենց արտաքինին մոռանալով անհրաժեշտ խոսքերը։Ահա երեք արտահայտություններ,որոնք տղամարդը պետք է լսի,ինչքան հնարավոր է ավելի հաճախ:
Դու շատ գեղեցիկ ես: Տղամարդիկ հաճախ նախանձում են կանանց,քանի որ կանանց են տրվում բոլոր հաճոյախոսությունները հատկապես,երբ խոսքը վերաբերում է տեսքին: Կարևորն այն է,որ դա ասեք անկեղծ մարդը պետք է հավատա որ դա մաքուր սրտով է ասվում:
Շնորհակալություն և խնդրեմ: Կինը կարող է շատ առումներով ոգեշնչել իր տղամարդուն։Եվ երախտագիտությունը ոգեշնչման լավագույն ձևն է:Նա շատ ավելին կանի ձեզ համար եթե տեսնի,որ դուք երախտապարտ եք նրան ամեն արարքի և նվերի համար,որ նա արել է ձեզ:Ասեք շնորհակալություն ամեն ինչի համար որ նա անում է ձեզ համար:Տվեք նրան 10 անգամ ավելի,քան նա արժանի է և դրա փոխարեն նա կանի 100 անգամ ավելի ձեզ համար:
Ինչ եք կարծում,ինչու էին բոլոր մարդիկ ուզում օգնել Scarlett-ին «Քամուց քշված»-ում:Քանի որ նա գիտեր,թե ինչ կարելի է անել,որ իրենք իրենց երջանիկ զգան:«Խնդրում եմ,օգնիր ինձ» կախարդական արտահայտություն!Պարզապես ասեք դա և վայելեք տղամարդկանց արձագանքը:Ոչ ոք չի կարող դիմակայել գայթակղությանը՝ցույց տալ իրեն հերոս և նա իսկույն կնետվի օգնության:Ես սիրում եմ քեզ: Սա այն է,ինչ բոլորն են ուզում լսել:Չկա ավելի կարևոր բան քան լինել սիրված և ցանկալի: