2019-ն ինձ համար շատ հաջող և բուռն աշխատանքային տարի էր Հուսով եմ 2020-ն էլ ավելի լավը կլինի Եվա Բաղդասարյանի ամանորյա տրամադրությունն ու 2019-ի ձեռքբերումները

Ամանորը դերասանուհի Եվա Բաղդասարյանի ամենասիրելի տոներից մեկն է։ Tert.am Life-ի հետ զրույցում Եվան ասաց, որ Ամանորն ընտանեկան տոն է, ուստի, այն անպայման դիմավորում է ընտանիքի հետ։ «Նոր տարվա գիշերը դիմավորելու եմ ընտանիքիս հետ, հետո կգնամ ընկերներիս հետ նշելու:

Ամեն տարի այդպես եմ անում, քանի որ կարևորում եմ տոնի ընտանեկան խորհուրդը,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ կեսգիշերին մտապահում է տարվա գլխավոր երազանքը,- երազանքը գրելու, վառելու, շամպայնի մեջ լցնելու ու խմելու արարողությունը չեմ կարևորում, դրան չեմ հավատում, սակայն մտքումս պահում եմ երազանք»:Եվան նաև չի հավատում, որ տարին անցնում է այնպես, ինչպես դիմավորում ես, սակայն վստահ է, որ տոնը պետք է ուրախ անցկացնել. «Ամանորը շատ եմ սիրում, քանի որ այդ օրը բոլորն ավելի բարի են դառնում:

Հաճելի տրամադրություն է տիրում: Իհարկե, այն պետք է ուրախ անցկացնել, սակայն դա ամբողջ տարվա տրամադրության գրավական չէ»:Նախատոնական աժիոտաժին Եվան մասամբ է մասնակցում: Հիմնական պատասխանատվությունը մայրիկն է տեսնում, Եվան մասնակցում է միայն աղցանների պատրաստմանը:«Մայրիկիս միայն այդ հարցում եմ օգնում, քանի որ, օրինակ, բլինչիկ փաթաթելու համար նյարդերս չեն բավականացնի: Հիմնական հոգսը մայրիկիս վրա է»,- խոստովանեց դերասանուհին:

Նախորդ՝ 2019 թվականից Եվան շնորհակալ է, քանի որ շատ հաջող տարի է համարում, 2020-ից ևս նա մեծ ակնկալիքներ ունի:«2019-ն ինձ համար շատ հաջող և բուռն աշխատանքային տարի էր: Մի շարք ձեռքբերումներ ունեցա գործնական առումով: Հուսով եմ՝ 2020-ն է՛լ ավելի լավը կլինի: Անձնական տիրույթում հատուկ սպասում չունեմ, որ մյուս տարի կգտնեմ իմ երկրորդ կեսին կամ կարգավիճակի փոփոխություն կունենամ, քանի որ չեմ շտապում, բայց եթե փոփոխություն լինի, դեմ չեմ լինի:)»,-եզրափակեց դերասանուհին։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS