10 նախանշան որոնք հուշում են Ձեր օրգանիզմում քաղցկեղ է զարգանում

Հիվանդության սկզբնական ստադիայում արված ախտորոշումը մեծացնում է բուժվելու շանսերը, ուստի հարկավոր է իմանալ մի քանի կարևոր նախանշաններ: Կա քաղցկեղի շուրջ 200 տարատեսակ, և քանի որ ախտորոշումը հիմնականում արվում է վերջին ստադիաներին, դրանք լինում են անբուժելի: Ձեզ ենք ներկայացնում քաղցկեղի 10 նախանշան, եղե՛ք ուշադիր ձեր առողջության հանդեպ և մի՛ զլացեք ավել անգամ բժշկի մոտ գնալ:

Քաշի կտրուկ կորուստ Մեծ ուռուցքների պարագայում, օրինակ՝ կրծքագեղձի կամ էլ թոքերի քաղցկեղ, հիվանդը միանգամից սկսում է արագ քաշ կորցնել: Բանն այն է, որ լյարդին հասնելով, քաղցկեղը թուլացնում է դրա ֆուկնցիան, այն է թե դուրս հանել տոքսիններն ու կարգավորել ախորժակը: Քաշի կորստի պատճառ կարող է լինել նաև հաստ աղիքի քաղցկեղը: Սա քաղցկեցի ընդհանուր ախտանիշ է, քանի որ քաղցկեղով հիվանդների 40%-ը սկսում է արագ քաշ կորցնել դիագնոստիկայից առաջ կամ ընթացքում, իսկ 80%-ը՝ հիվանդության վերջին ստադիաներին:

Հևոց Հևոցը թոքերի քաղցկեղի տարբեր ստադիաների նախանշան կարող է լինել: Թոքերի քաղցկեղի ժամանակ ուռուցքը ճնշում և նեղացնում է շնչուղիները, ինչ բերում է նաև խռպոտության:

Անընդհատ վարակներ և ջերմություն Ջերմությունը կարող է լինել վարակային ինֆեկցիայի պատճառող, սակայն շարունակական ջերմությունը կարող է լինել քաղցկեղի նախանշան, օրինակ՝ լիմֆոմայի:

Ցավեր կրծի շրջանում և անընդհատ հազ Երբեմն հազն ու բրոնխիտը հանդիսանում են խաղցկեղի նախանշան, օրինակ՝ լեյկեմիայի կամ թոքերի քաղցկեղի: Հիվանդն ունենում է ցավեր կրծքի շրջանում, որոնք էլ հետագայում անցնում են ուսերի և ձռքերի վրա: Բացի այդ, եթե ձեզ մոտ անընհատ հազ է և ձայնի խռպոտություն չնայած, որ չեք ծխում, ապա անպայման դիմեք բժշկի, համոզվելու համար, որ ձեզ մոտ կերակրափողի, թոքերի, վահանաձև գեղձի կամ էլ կոկորդի քաղցկեղ չկա:

Հոգնածություն և թուլություն Եթե մի լավ քնելուց և հանգստանալուց հետո ձեզ մոտ չի անցնում հոգնածության և թուլության զգացողությունը, ապա անպայման դիմե՛ք բժշկի:

Անոմալ արյունահոսություն Մեզի մեջ արյունը կարող է վկայել երիկամների կամ միզապարկի քաղցկեղի մասին: Բացի այդ, մենստրուալ ցիկլերի միջև ընկած ժամանակահատվածում արյունահոսությունը կամ էլ մենոպաուզայից հետո արյունահոսոթյունը կարող են վկայել արգանդի քաղցկեղի և էնդոմետրիոզի մասին: Կոլորեկտալ քաղցկեղը կարող է բերել արյունահոսության աղեստամոքսային տրակտից: Լեյկեմիայի պարագայում նույնպես կարող է լինել առատ արյունահոսություն, արյունախխումը կարող է լինել կերակրափողի, իսկ արյամբ փսխումը՝ ստամոքսի քաղցկեղի նախանշան:

Աղիքային խնդիրներ Հատկապես մեծահասակների պարագայում աղիքների աշխատանքի փոփոխությունները, որոնք տևում են 1 ամսից ավել հանդիսանում են աղիքի քաղցկեղի նախանշան:

Տարօրինակ գնդային գոյացություններ և ուռուցքներ Երբեք մի անտեսեք ձվարանների, պարանոցի, թևատակերի, կրծքի, փորի կամ էլ մարմնի այլ հատվածներում առաջացած ուռուցքները, հատկապես, եթե դրանք մնում են ավելի քան 3 շաբաթ: Բացի այդ, կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ հիվանդի մոտ նկատվում է ընդլայնված լիմֆոհանգույց, ուռածություն, կարմրածություն և ցավոտություն:

Կուլ տալու հետ կապված խնդիրներ Կոկորդի կամ կերակրափողի քաղցկեղի ժամանակ հիվանդը կարող է կուլ տալու հետ կապված խնդիրներ ունենալ: Նրա մոտ զգացողություն է առաջանում, որ ուելիքը մնում է կոկորդի կամ կրծքավանդակի հատվածում, և այս զգացողությունը ժամանակի հետ սրվում է:

Ցավեր կոնքային հատվածում և ստամոքսում Ստամոքսի ներքևի և փոքր կոնքի հատվածներում ցավերը, փոքր կոնքի օրգանների ծանրությունը նույնպես կարող են լինել ձվարանների քաղցկեղի նախանշան:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE