10 պատճառ հաճախ սառը ցնցուղ ընդունելու համար

Սառը ցնցուղի օգտակարության մասին շատերն են լսել, սակայն ոչ բոլորին է հայտնի, թե ինչպես է այն իրականում անդրադառնում օրգանիզմի վրա: Մասնագետների խոսքով ցածր ջերմաստիճանը նպաստում է կորտիզոլի մակարդակի բարձրացմանը, ինչն օգնում է հեշտությամբ հաղթահարել սթրեսային իրավիճակները:

Առհասարակ շատերին է հայտնի, որ սառը ցնցուղը հիանալի միջոց է օրգանիզմը կոփելու համար, սակայն այս պրոցեդուրային սովոր չլինելու դեպքում այն կարող է բավական տհաճ զգացողություններ առաջացնել, ինչը նշանակում է, որ օրգանիզմը պետք է աստիճանաբար ընտելացնել դրան: Սառը ցնցուղ ընդունելը մշտական սովորություն դարձնելը կօգնի ոչ միայն հաճույք ստանալ այս պրոցեդուրայից, այլև բարելավել ֆիզիկական ու հոգեկան առողջությունը:

Այս սովորությունը կարող է շատ օգտակար լինել նաև մազերի ու գլխամաշկի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս մազերը լվանալ գոլ ջրով, սակայն մաքրաջրել սառը ջրով ինչը կօգնի դարձնել վարսերն ավելի ամուր ու առողջ: Բացի այդ, այս սովորությունը կօգնի պահպանել գլխամաշկի բնական յուղային բալանսը կանխելով չորությունն ու ավելորդ յուղոտությունը:

Սառը ցնցուղը նաև բարելավում է արյան շրջանառությունը, խթանում է կոգնիտիվ կարողություններն ու նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը: Ավելին՝ այն խթանում է նորադրենալին հորմոնի արտադրությունը, որը բարելավում է գլխուղեղի աշխատանքն ու էներգիա է հաղորդում մկաններին: Այս պրոցեդուրան զարգացնում է կամքի ուժն ու նպաստում է քաշի նվազմանը: Բացի այդ, առավոտյան սառը ցնցուղ ընդունելը կօգնի ամբողջ օրվա ընթացքում պահպանել աշխույժությունն ու բարձր տրամադրությունը, գրում է actualnews.org կայքը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS