Ցանկանում եք նիհարել ահա այն մրգերի ցանկը որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ

Մրգերն ու բանջարեղենն առողջ սննդակարգի անբաժան մասն են կազմում, ինչպես նաև բազմաթիվ արդյունավետ սննդակարգերի հիմնական բաղադրիչն են, սակայն քչերին է հայտնի, որ դրանցից ոչ բոլորն են օգնում ազատվել ավելորդ քաշից, իսկ որոշներն էլ նիհարել ցանկացողներին առհասարակ հակացուցված են:

Թարմ մրգերն ու բանջարեղենը, որպես կանոն, պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու այլ սննդարար նյութեր, սակայն միևնույն ժամանակ դրանց տարբեր տեսակների կալորիականությունը կարող է տատանվել, ինչը սննդակարգը կազմելիս հարկավոր է անպայման հաշվի առնել:

Ամենաբարձր կալորիականություն ունեցող պտուղներն են բանանը, խաղողը, կարտոֆիլն ու չորամրգերը: Այնուամենայնիվ, մասնագետները հորդորում են չբացառել այս մթերքը սննդակարգից միայն ավելորդ քաշից ազատվելու համար, քանի որ ցանկալի արդյունքին կարելի է հասնել նաև պարզապես դրանք չափավոր օգտագործելով:

Ամենից ցածր կալորիականություն ունեցող մրգերի ու բանջարեղենի շարքին են դասվում սալորը, վարունգը, լոլիկը, դդումն ու սպանախը, ուստի սննդակարգում նման մթերք ներառելը կօգնի ստանալ մեծ քանակությամբ սննդարար նյութեր և միաժամանակ կնպաստի քաշի նվազմանը:

Մասնագետները նախազգուշացնում են, որ տևական մրգային կամ բանջարեղենային դիետաները պետք է անպայման լինել բալանսավորված, քանի որ միայն այս դեպքում կարելի է հասնել ցանկալի արդյունքին առանց օրգանիզմին լուրջ վնաս հասցնելու:

Բացի այդ, հարկ է հիշել, որ մրգերն ու բանջարեղենը չեն պարունակում օրգանիզմի համար շատ կարևոր կենդանական ծագման սպիտակուցներ, ուստի նման բաղադրիչներով կազմված խիստ սննդակարգերին չի կարելի հետևել ավելի քան մեկ շաբաթ:Մրգային ու բանջարեղենային սննդակարգերի արդյունքները կախված են լինում սննդակարգի տևողությունից, դրանում ներառված մթերքի կալորիականությունից և այլ գործառույթներից:

Նման սննդակարգերի շնորհիվ մեկ ամսում կարելի է ազատվել մինչև 10-12 կգ ավելորդ քաշից: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ եթե սննդակարգի տևողությունն ավելի երկար պետք է լինի, ապա հարկավոր է մրգերից ու բանջարեղենից բացի դրանում ներառել նաև սպիտակուցների աղբյուրներ:Մրգերով ու բանջարեղենով կազմված դիետաները շատ արդյունավետ են և օգնում են կարճ ժամանակահատվածում հասնել հիանալի արդյունքի, սակայն հարկ է հիշել, որ սլացիկ կազմվածք ունենալու գլխավոր նախապայմանն առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունն են:

Այս դիետաներից հետո նախկին անառողջ սննդակարգին վերադառնալու և նստակյաց կենսակերպ վարելու դեպքում կորցրած կիլոգրամները շատ արագ կվերականգնվեն, ուստի արդյունքը պահպանելու և քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին կարգի բերել սննդակարգը, հրաժարվել անառողջ մթերքից ու վատ սովորություններից, վարել առողջ կենսակերպ և լինել ֆիզիկապես ակտիվ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE