Տոներին ընդառաջ մաշկը մաքրելու և թարմացնելու համար առաջարկում ենք երկու արդյունավետ ու պարզ դիմակ

Ամանորն ու Սուրբ Ծնունդը մարդկանց ամենասիրելի տոներից են, սակայն դրանց նախապատրաստական աշխատանքների ընթացքում մարդիկ չափազանց շատ են հոգնում և հաճախ մոռանում են մաշկի խնամքի մասին կամ պարզապես ժամանակ չեն ունենում կոսմետիկ պրոցեդուրաներին տրամադրելու համար: Նման դեպքերում օգնության են հասնում պարզ ու հասանելի դիմակները, որոնք կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած բաղադրիչներով և որոնց գործածության համար շատ ժամանակ հարկավոր չէ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նմանատիպ երկու դիմակ, որոնք կօգնեն բարելավել մաշկի վիճակն ու տոները դիմավորել թարմ ու գեղեցիկ տեսքով: Այս դիմակների պատրաստմանն ու կիրառմանն օրական ընդամենը մի քանի րոպե տրամադրելը կօգնի ազատվել հոգնածության հետքերից, մաքրել մաշկն ու հավասարեցնել գույնը:

Թթու կաղամբն այս օրերին ամենատարածված մթերքներից մեկն է, որը կարող է նաև հիանալի բաղադրիչ դառնալ մաշկի խնամքի համար: Հարկավոր է մանր կտրատած թթու կաղամբը դնել մաշկին ու թողնել 15 րոպե: Եթե կաղամբը մաշկին դնելու և սպասելու ցանկություն կամ ժամանակ չկա, ապա կարելի է պարզապես մաշկին թթվի համար նախատեսված աղաջուր քսել և լվացվել մի քանի րոպե անց: Այս պարզ դիմակը կօգնի ստանալ հավասար ու առողջ մաշկի գույն:

Շատ արդյունավետ կարող է լինել նաև ժելատինով դիմակը: Հարկավոր է մի փոքր ժելատինն ավելացնել մի բաժակ կաթին, պահել խառնուրդը տաք գոլորշու վրա մինչև ժելատինը լուծվի, ապա քսել դիմակը մաշկին ու թողնել 15 րոպե: Երբ դիմակը սառչի պարզապես հարկավոր է հեռացնել առաջացած թաղանթը: Այս դիմակը կօգնի մաքրել դեմքն ու կհարթեցնի մաշկը:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE