Տապակած սմբուկ վրացական ձևով

Սմբուկը՝ ընկույզով եւ նռան սերմերով վրացական խոհանոցի շատ համեղ ուտեստ է: Այս ուտեստը արագ եւ հեշտությամբ եփում է եւ շատ տոնական է: Այդպիսի գլանները մատուցվում են Վրաստանի բոլոր ռեստորաններում:

Բաղադրությունը `

  • Սմբուկ 2 կգ
  • Ընկույզ 500 գ
  • Սխտոր 1 գլուխ
  • Սպիտակ քացախ 100 մլ
  • սունելի 2ճ/գ
  • կոշտ աղ 1 տ.մ.
  • Կարմիր տաք պղպեղ 1 թ/գ
  • Նուռ 1 հատ
  • համեմ 1 կապ

Պատրաստումը՝

1.Սմբուկը կտրատել 11 սմ հաստությամբ, երկարությամբ:

2. Կաղապարը ծածկել պերգամենտային թղթով, քսել ձեթ, և եփել մինչև շականակագույն դառնալը: Գաղտնիք չի , որ սմբուկները եփվելու ժամանակ շատ յուղ են ներծծում, որեսզի այդպես չլինի կարող եք եփելուց առաջ դրանք թաթախել աղաջրի մեջ նոր եփել:

Այս մեթոդը նաեւ օգտակար է դառնության հեռացման համար (եթե դառն է); Նաև եթե չեք ուզում, որ սմբուկը շատ յուղ կլանի,, կարող եք վրձինի օգնությամբ պատել այն յուղով:

3.Սոուս՝ ընկյուզը լավ մանրացնել կամ հարել բլենդերի օգնությամբ:

4. Կաթսայում լցնել ջուր, ավելացնել աղացած ընկյուզը և թրմել՝ թողնելով թույլ կրակի վրա 5-10 ր: Լցնել քացախը և մարացված համեմ, եփել ևս 1 րոպե, ապա ավելացնել սունելին և սխտորը միքիչ խառնել և անջատել կրակը: Թող միքիչ սառի:

5.Սմբուկի շերտերի վրա տարածել սոուսը:

6. Փաթաթել ռուլետի պես, դնել ափսեի մեջ:

7. Շարել նռան հատիկները սմբուկե ռուլետների վրա և զարդարել կանաչ համեմով: Կովկասում սմբուկե ռուլետների վրա հաճախ համեմ են լցնում, իսկ եթե համեմ չեք սիորւմ կարող եք նաև մաղադանոս լցնել:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE