Սա պետք է կարդան բոլոր կանայք մաշկը գունաբացող քսուքը դարձել է ամերիկուհու հաշմանդամության պատճառը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակչուհին մի քանի տարի շարունակ կիրառել է մաշկի գունաբացման ու պիգմենտային հետքերի դեմ պայքարի համար նախատեսված քսուք, ինչն ի վերջո հանգեցրել է մեթիլսնդիկից թունավորման ու հաշմանդամության: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով MedicalXpress-ին, քսուքն արտադրված է եղել Մեքսիկայում:

Ամերիկուհին դիմել է բժշկին՝ գանգատվելով ինքնաբուխ մկանային շարժումներից, ինչպես նաև ուսերի ու ձեռքերի թուլությունից: Մասնագետնը նշանակել է բուժում, սակայն մի քանի շաբաթ անց կնոջ տեսողությունը վատթարացել է և ի հայտ են եկել խոսքի ու տեղաշարժման հետ կապված խնդիրներ : Անալիզների արդյունքում մասնագետները պարզել են, որ կինը թունավորվել է մեթիլսնդիկից:

Թունավորման հետևանքով ախտահարվել է ամերիկուհու նյարդային համակարգը, ինչը հանգեցրել է հաշմանդամության: Այժմ նա սնվում է բացառապես սնուցման զոնդի միջոցով: Ինչպես նշում են մասնագետները, սա մեթիլսնդիկից թունավորման առաջին դեպքն է Միացյալ Նահանգներում վերջին 50 տարվա ընթացքում

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE