Պարզ հնարք թե ինչպես է պետք լվանալ բաճկոնները, որ չառաջանան գնդիկներ և լվացքի փոշու հետքեր չմնան

Ես վաղուց արդեն մոռացել եմ լվացքից հետո բաճկոնների մեջ կուտակված գնդիկների խնդրի մասին: Մեր ընտանիքում բոլորն են աշնանն ու ձմռանը կրում այսպիսի բաճկոնններ, ու բնականաբար, դրանք շատ հաճախ եմ լվանում: Այժմ կպատմեմ, թե ինչպես եմ պարզ հնարքի շնորհիվ բաճկոնները դարձնում նորի պես՝ մաքուր ու փափուկ:

Սկզբում պետք է կոճկել և գցել լվացքի մեքենան: Միացնել «Деликатная стирка» ռեժիմը: Եվ որպեսզի չմնան լվացքի փոշու հետքեր, անհրաժեշտ է միացնել լրացուցիչ պարզաջրելու ֆունկցիան: Ի դեպ, շատ կարևոր է ընտրել բարձրորակ փոշի:

Կան հատուկ գնդակներ, որոնք իբրև թե թույլ չեն տալիս, որ բաճկոնի լվացվելու ընթացքում դրա մեջ գնդիկներ կուտակվեն: Բայց շտապում ենք ասել, որ դրանք անիմաստ են: Այնպես որ զուր տեղը գումար մի վատնեք:

Ի դեպ, լավ արդյունք ստանալու համար շատ ավելի կարևոր է ոչ թե լվանալու, այլ չորացնելու եղանակը:

Ցանկալի է չորացնել բաճկոնը մաքուր օդին: Երբ հագուստը չորանա, միայն մի հնարքի շնորհիվ կարող եք վերադարձնել դրան նորի տեսք: Բաճկոնը փռեք մահճակալի կամ բազմոցի վրա ու սկսեք «ծեծել» գրտնակով կամ սովորական կախիչով:

Բոլոր կողմերից՝ և ներքին, և արտաքին, պետք է փափկացնել մոտ 15 րոպե: Այդպես բաճկոնը նորից կդառնա հարթ, փափուկ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE