Ուրցը բնության պարգևն է մարդկությանը։ Ուրցի օգտակար հատկությունները որի մասին քչերը գիտեն

Ուրցը բնության պարգևն է մարդկությանը։ Մարդիկ այն սկսել են օգտագործել շատ դեռևս հնագույն ժամանակներից։ Նախկինում, երբ դեղագործությունն այսքան զարգացած չէր շատ հիվանդությունների բուժման համար օգտագործում էին հենց այս խոտաբույսը։ Այս բնական հակաբիոտիկը նաև հակավիրուսային, սպազմոլիտիկ, անտիսեպտիկ,հատկություններով է օժտված։

Ուրցը ոչնչացնում է ախտածին մանրէները,խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը,մաքրում է շլակներից,մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Ուրցի եթերայուղը հազարապատիկ բացելու դեպքում էլ այն միևնույնն է ոչնչացնում է ստաֆիլոկոկը։

Այն բուժիչ ազդեցություն է գործում հազի, լարինգիտի, կոկորդի բորբոքումների, ասթմատիկ երևույթների, քթի խոռոչի վարակիչ պաթոլոգիաների դեպքում, ջրիկացնում է խորխը, փափկեցնում է լորձաթաղանթը։

Այս բուրավետ խոտն օգնում է նաև ընկճախտի, մշտական հոգնածության, ուշադրության ցածր կենտրոնացման դեպքում։ Բացի այդ, ուրցը լավացնում է հիշողությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, կարգի է բերում ցածր ճնշումը։

Ուրցը օգտագործվում է նաև.

  • Արգանդի լորձաթաղանդի բորբոքման և կանդիդոզի դեպքում,
  • Եղունգների սնկային հիվանդությունների դեպքում,
  • Ոչնչացնում է մակաբույծներին,
  • Որպես միզամուղ,
  • Միջատների խայթոցների դեպքում
  • Բարելավում է մաշկի և մազերի վիճակը

Մենք սովոր ենք օգտագործել ուրցը որպես համեմունք կամ թեյ, սակայն նրա բուժական հատկությունները նույնպես պակաս ուշադրության արժանի չեն։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE