Ուռուցքաբան  արյունաբան Միխայիլ Լասկովն հերքել է օնկոլոգիական հիվանդությունների մասին ամենատարածված միֆերը 

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է,որը կարող է ախտահարել օրգանիզմի ցանկացած հյուսվածք:Այս հիվանդությունը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում,ուստի զարմանալի չէ,որ մարդիկ խուճապի են մատնվում նման ախտորոշման մասին լսելիս: Միևնույն ժամանակ գոյություն ունեն այս հիվանդության մասին բազմաթիվ տարածված «միֆեր» որոնց մարդիկ շարունակում են հավատալ և ինչն էլ ավելի է բարձրացնում խուճապի մակարդակը:

Ուռուցքաբան-արյունաբան Միխայիլ Լասկովն անդրադարձել է այս խնդրին և հերքել օնկոլոգիական հիվանդությունների մասին ամենատարածված «միֆերը»:Մասնագետի խոսքով՝ամենատարածված թյուր կարծիքներից մեկն այն է, որ առողջ կենսակերպը քաղցկեղից պաշտպանված լինելու երաշխիքն է, մինչդեռ իրականում այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ քաղցկեղը կարող է փոխանցվել նաև ժառանգաբար: Միևնույն ժամանակ մասնագետը նախազգուշացնում է առողջության մասին հոգ տանելը շատ կարևոր է, այլապես քաղցկեղի զարգացման պատճառ կարող է դառնալ սեփական օրգանիզմն անուշադրության մատնելը:

Շատերը ենթադրում են որ օնկոլոգիական հիվանդությունները կարելի է ախտորոշել միայն մեզի և արյան անալիզների միջոցով մինչդեռ սա նույնպես չի համապատասխանում իրականությանը:Որոշ դեպքերում քաղցկեղը հնարավոր է լինում հայտնաբերել միայն այլ անալիզների միջոցով: Օրինակ՝ ՊԱՊ-թեստը թույլ է տալիս հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղը, կղանքի անալիզը կոլոնոսկոպիկ ու սիգմոսկոպիկ հետազոտությունները կիրառվում են աղիների ախտահարումների հայտնաբերման համար և այլն:

Մյուս տարածված միֆը քաղցկեղի տարածվածության մասին վարկածն է:Շատերը կարծում են որ վերջին տարիներին այս հիվանդության ախտորոշման դեպքերն ավելի ու ավելի հաճախ են գրանցվում, մինչդեռ Միխայիլ Լասկովը նշում է որ մարդիկ քաղցկեղով միշտ են հիվանդացել և այս հիվանդության զարգացումը որևէ կապ չունի տեխնիկական զարգացման ու նոր տեխնոլոգիաների հետ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE