Որոնք են վահանագեղձի քաղցկեղի մասին հուշող առաջին ախտանշանները

Վահանագեղձի քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը կարող է մահվան ելք ունենալ: Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց վաղ հայտնաբերումը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, ուստի մասնագետները ներկայացրել են այն հիմնական ախտանշանները, որոնք կօգնեն նկատել խնդիրը զարգացման վաղ փուլերում և անմիջապես միջոցներ ձեռնարկել: Ինչպես գրում է actualnews.org կայքը, վահանաձև գեղձի քաղցկեղի մասին հուշող ախտանշաններից մեկը կլման ակտի հետ կապված խնդիրներն են:

Սա պայմանավորված է նրանով, որ ուռուցքն աստիճանաբար մեծանում է՝ թույլ չտալով նորմալ կուլ տալ սնունդը: Բացի այդ, խնդրի մասին կարող են հուշել նաև ոչ մեծ հանգույցները կամ պնդացումները պարանոցի առջևի հատվածում: Եթե նախկինում նման խնդիր չի նկատվել, ապա հարկավոր է անհապաղ դիմել ներզատաբանին ու բուժզննում անցնել: Մասնագետին դիմելու և անհապաղ բուժզննում անցնելու պատճառ են հանդիսանում նաև պարանոցի առջևի հատվածում ի հայտ եկող ցավոտ զգացողությունները:

Բացի այդ, որոշ դեպքերում քաղցկեղի մասին հուշող ախտանշան է լինում նաև դժվարացած շնչառությունը, ուստի հարկավոր շատ զգոն լինել: Վերոնշյալ ախտանշանների դեպքում անմիջապես խուճապի մատնվել պետք չէ: Որոշ դեպքերում դրանք պայմանավորված չեն լինում օնկոլոգիական հիվանդությամբ, սակայն այնուամենայնիվ նման խնդրի առկայությունը ենթադրում է անհապաղ բուժզննում, ուստի կասկածելի ախտանշանները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE