Որն է այն հատվածը որը անհրաժեշտ է հատկացնել քնի միջոցով վերականգնվելու համար Ինչ տարբերություն կա տղամարդկանց և կանանց քնելու մեջ

Քունը՝ օրգանիզմի համար շատ կարևոր գործընթաց է, որը օգնում է վերականգնել հոգնած օրգանիզմը: Ո՞րն է այն հատվածը, որը անհրաժեշտ է հատկացնել քնի միջոցով վերականգնվելու համար: Ի՞նչ տարբերություն կա տղամարդկանց և կանանց քնելու մեջ:Որքան է հարկավոր քնել։

Տիկնա՛յք, քնեք: Կանանց ուղեղի աշխատանքի որոշ առանձնահատկությունների պատճատով, անհրաժեշտ է, որ նրանք ավելի երկար հանգստանան: Կնոջ քնի պակասը արագ հանգեցնում է հոգեբանական ծանրաբեռնվածության, անպաշտպանվածության, դեպրեսիայի:Քնելու համար ընդունված 8 ժամը պարտադիր պայման չէ: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի վերականգնվելու իր ռիթմը: Այդուհանդերձ, կնոջ ուղեղի աշխատանքի յուրահատկություններից կախված, նրանք տղամարդկանցից շատ պետք է քնեն:

Ինչու է կանանց ուղեղն ավելի բարդ մեխանիզմով գործում Ի տարբերություն տղամարդկանց,կանայք իրենց ուղեղը ծանրաբեռնում են բազմախնդիր լուծումներով:Նրանք հակված են միաժամանակ մտածել մի քանի ուղղություններով:Իսկ նման ծանրաբեռնվածությունից հանգստանալու համար, ուղեղին ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ:Բժիշկները խորհուրդ են տալիս քնել 22.30 սահմաններում:

Այդ ժամանակ քնող մարդը մինչև կեսգիշեր ստանում է ամենաանհրաժեշտ լիցքերը, որոնք օգնում են նրան առավել ակտիվ լինել հաջորդ օրը: Իսկ տղամարդիկ… Այս մասին Լաֆբորոյի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Հորնը ասում է, որ քունը ոչ պակաս անհրաժեշտ է նաև տղամարդկանց, սակայն տղամարդու համար միջինում 6 ժամն էլ է բավարար:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE