Մի ասեք այս արտահայտություններ դա մեծապես վնասում և վախեցնում է երեխայի

Եթե քեզ վատ պահես, քեզ կտամ այդ մորուքով ծերուկին Դե,կամ որպես տարբերակ՝ ոստիկանին։ Լավագույնն այն է,որ այս արտահայտությունը «աշխատում է»փողոցում կամ այլ մարդաշատ վայրում: Հատկապես, եթե կողքին իսկապես կա մի հարմար մարդ:Միայն դրանից հետո մի զարմացեք, եթե ավտոբուսում կամ խանութում ձեր երեխան սկսի ուշադիր նայել, արդյոք մոտակայքում կա մորուքով սարսափելի մարդ: Կամ կկազմակերպի իրական հիստերիա, երբ հանդիպի ոստիկանի համազգեստով մարդու:

Ահա հիմա կգա գորշ գայլը Իսկ մահճակալի տակից Բաբա Յագայի կգա և կտանի քեզ անտառը…Հաճախ վախեցնելով երեխային այդ «սուպեր հերոսներով»՝այլևս չեք կարող սովորեցնել նրան քնել առանց լույսի, կամ թողնել տանը մենակ առնվազն կես ժամով:

Երեխաների հետ,ովքեր իրենց վատ են պահում,ոչ ոք չի ցանկանում ընկերություն անել Մի մոռացեք, որ, ի տարբերություն մեծահասակների, երեխան ամեն ինչ բառացիորեն է ընկալում:Եվ ձեր խոսքերից եզրակացնում է,որ ձեզ հետ ընկերություն անելու համար պետք է լավը երևան: Այսպիսով, այս արտահայտությունը կրկնելով, դուք ձեր երեխային տալիս եք կեղծավորության առաջին դասը:

Խելոք չմնաս մանկապարտեզում չեմ գա քո հետևից Իսկ մտածել եք,թե ինչ հիստերիա է սպասվում ձեզ, եթե դուք իսկապես մի օր գոնե կես ժամ ուշանաք։Չէ որ երեխան լրջորեն կմտածի, որ իրեն լքել եք։ Բացի այդ, դուք հստակ ցույց եք տալիս երեխային, որ դուք կարող եք խաբել: Քանի որ, որքան էլ նա իրեն խելոք չպահի, միևնույն է, նրան տուն կտանեք։ Այնպես որ, մի վրդովվեք, երբ ձեր երեխան նույնպես սկսում է ստել: Ճիշտ է, ինչու է մեծերին կարելի, իսկ նրանց՝ ոչ։

Հեռու չգնաս՝կկորես Իհարկե,փախչել հեռու,հատկապես փողոցում, երեխան չպետք է անի:Բայց քայլել բռնվելով մոր փեշից,վախենալ հեռանալ թեկուզ մեկ քայլ, նաև լավագույն տարբերակը չէ:Որպեսզի երեխան չկորի և չհայտնվի անկանխատեսելի իրավիճակում, անհրաժեշտ է, որ նա իմանա իր հասցեն, ինչպես նաև ազգանունը և ծնողների անունները:Այնպես որ, երեխային վախեցնելը դաստիարակության լավագույն մեթոդը չէ։ Հետևաբար, սիրելի մայրեր և հայրեր,հանեք «սարսափելի» արտահայտությունները ձեր բառապաշարից: Եթե, իհարկե, չեք ուզում մեծացնել բարդույթավորված և վախեցած երեխայի:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE