Միսը ֆրանսիական եղանակով պատրաստելը շատ արագ է

Միսը ֆրանսիական եղանակով պատրաստելը շատ արագ է ստացվում: Այն հատկապես հարմար է ամանորյա հյուրասիրության համար, քանի որ իր համային հատկանիշներով միանգամայն ներդաշնակվում է ամանորյա տրամադրությանը:

Խոզի վզի միսն ամենահամեղն է, ուստի կօգտագործենք մսի հենց այդ հատվածը. մոտ երկու ժամ մարինացնել՝ տնական մայոնեզի, սոխի և աղի մեջ թողնելով: Նման կերպով մարինացնել նաև կարտոֆիլը՝ նախօրոք շերտատելով: Աշխատել կարտոֆիլի շերտերը շատ բարակեցնել, որ այն եփվելուց հետո հյութեղ լինի:

Դատարկ տարրայի հատակին տարածել մսի հետ մարինացված սոխը: Այդ շերտի վրա տարածել ոչ մարինացված սոխ: Սա արվում է, որ սոխի տակի շերտը չվառվի:Այս շերտի վրա դասավորել մարինացված կարտոֆիլը: Կարտոֆիլը համահարթեցնելուց հետո դրա վրա դասավորել միսը:Սա էլ իր հերթին համահարթեցնել և թողնել մի երկու ժամի չափ, որ համերը ներդաշնակվեն, միաձուլվեն:Հետո փոխադրել ձեռոց, եփել քառասուն-քառասունհինգ րոպեի չափ: Հանել, ցանել քերած հալվող պանիրը, կրկին փոխադրել ջեռոց ևս տասը րոպեով:Պատրաստի մսային ուտեստը թողնել տասը րոպե, որ հովանա:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE