Մի՞թե սա ճիշտ է… Սկեսուրս զարմանալի կին է. Ուրիշ հարսներ բողոքում են, որ սկեսուրները շատ են միջամտում իրենց կյանքից, իսկ ինձ մոտ հակառակն է

Սկեսուրս զարմանալի կին է: Ամուսնացել է 19 տարեկանում: Այժմ 42 տարեկան է, և նա լիարժեք վայելում է կյանքը: Ժամանակին նա սպասել է իր սիրելիի՝ բանակից վերադարձին: Երբ նա վերադարձել է, ամուսնացել են: Ունեցել են երկու որդի. ամուսինս՝ Գոռը և նրա կրտսեր եղբայրը: Ինչպես ամուսինս է ասում, նրանք ունեցել են համերաշխ և երջանիկ ընտանիք:

Սկեսուրս Աննան, դպրոցից հետո հաշվապահի մասնագիտություն է ստացել: Աշխատանքի է տեղավորվել փոքր ընկերությունում, իսկ հետո կարողացել է հաջողությունների հասնել և մինչ այժմ աշխատում է խոշոր ընկերությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:

Սկեսրայրս շուտ է մահացել, երբ երեխաները դեռ փոքր էին: Սկեսուրս նրանց միայնակ է մեծացրել, և տղաները գիտեին, որ հենց ավարտեն դպրոցը, պիտի աշխատեն: Մայրը նրանց ասել էր, որ չի վճարելու նրանց ուսման վարձը, որպիսի իր նման ամեն ինչի ինքնուրույն հասնեն:

Ամուսնուս հետ ծանոթացել ենք համալսարանում: Մեր հարսանիքի համար անհրաժեշտ գումարի մի մասը տվեց սկեսուրս և հարսանեկան ճանապարհորդության տոմսեր նվիրեց, իսկ հետո ասաց.

—Մնացածը՝ ինքներդ:

Դրանից հետո նա կարծես անհետացել է մեր կյանքից: Երբ ծնվեց մեր աղջիկը, սկեսուրս եկավ, շնորհավորեց, նվերներ բերեց…և կրկին անհետացավ: Երբ մենք նրանից որևէ օգնություն ենք խնդրում, գումար կամ երեխայի հետ մի քանի ժամով մնալ, նա ասում է.

—Ես էլ օգնություն չէի ստանում էչ մեկից, երբ ամուսինս մահացավ: Բայց մեծացրել և դաստիրակել եմ երկու որդիներիս: Ես կարողացել եմ, դուք նույնպես կկարողանաք: Առավել ևս, դուք երկուսով եք:

Ի դեպ, նա ունի շատ բուռն անձնական կյանք: Նա ամսական մի անգամ գալիս է, թոռնուհուն նվերներ բերում և կորում մեր կյանքից: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա նորմալ է:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE