Մայր Թերեզայի պատվիրանները «Չկա երջանկության ոչ մի բանալի Դուռը միշտ բաց է»:

Մայր Թերեզա Կալկուտսկայան (իսկական անունը Ագնես Գոնջա Բոյաջիու) 20–րդ դարի ամենաազդեցիկ դեմքերից է։ Այս փխրուն փոքրիկ կինը դարձել է մերձավորի հանդեպ սիրո և մարդկային բարության մարմնավորման խորհրդանիշ։Իսկ նրա խոսքերը և պատվիրանները մինչ օրս ոգեշնչում են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։

1․Երջանկության բանալին չկա:Դուռը միշտ բաց է։Որքան ավելի շատ սեր,իմաստություն,գեղեցկություն բարություն դուք կհայտնաբերեք ինքներդ ձեր մեջ,այնքան ավելի շատ կնկատեք դրանք շրջապատող աշխարհում:Մենք պետք չեն հրացաններ և ռումբեր: Որպեսզի հաղթենք չարին, մեզ պետք է սեր և կարեկցանք: Սիրո բոլոր գործերը խաղաղության համար գործեր են:Հեշտ է սիրել հեռավորներին, բայց հեշտ չէ սիրել մերձավորներին:

2․Երբ դու դատապարտում ես մարդկանց, քեզ ժամանակ չի մնում նրանց սիրելու համար։Թող յուրաքանչյուրը ով գալիս է քեզ մոտ գնա ավելի լավ և երջանիկ դառնալով

3․Աստված մեզ փորձություններ է ուղարկում որպեսզի մենք հաղթահարելով դրանք,ամրապնդվենք այլոչ թե հուսահատվենք

4․Ամենակարևոր բժշկությունը քնքուշ սերն ու հոգատարությունն է։Բոլորովին պարտադիր չէ անել մեծ բաներ: Դուք կարող եք անել քիչ բայց մեծ սիրով:Հիասթափվելով մեկ մարդուց մի պատժեք մյուսին:Բոլոր մարդիկ տարբեր են:Մի կորցրեք վստահելու հավատալու և սիրելու ունակությունը։Խրախուսանքի և ողջույնների բառերը կարող են կարճ լինել,բայց նրանք ունեն անսահման արձագանք:Այն ամենը ինչ անում եք արեք սիրով կամ ամենևին էլ մի արեք։

5․Մեծագույն աղքատությունը սրտի աղքատությունն է։Ժպտացեք միմյանց, ժպտացեք ձեր կնոջը, ժպտացեք ձեր ամուսնուն և ձեր երեխաներին,կարևոր չէ, թե ում եք ժպտում, դա կօգնի ձեզ ավելի մեծ սեր ունենալ մարդկանց հանդեպ:

6․Սեր տարածեք ամենուր որտեղ էլ որ լինեք առաջին հերթին ձեր սեփական տանը։Սերը պտուղ է որը հասունանում է ցանկացած ժամանակ և դրան կարող է հասնել ցանկացած ձեռք:Ես երբեք չեմ միանա պատերազմի դեմ շարժմանը։Կանչեք ինձ,երբ խաղաղության շարժում կհայտնվի:Մենք կարող ենք ազատվել հիվանդությունից դեղերի միջոցով, բայց միայնակության,հուսահատության միակ բուժումը Սերն է: Աշխարհում կան շատ մարդիկ,ովքեր մահանում են սովից,բայց ավելի շատ են նրանք, ովքեր մահանում են նրանից, որ չունեն սեր:

7․Եթե դուք չեք կարող կերակրել հարյուրավոր մարդկանց կերակրեք մեկին:Կյանքը շատ կարճ է առավոտյան զղջումով արթնանալ Այնպես սիրիր նրանց,ովքեր լավ են վերաբերում քեզ, հրաժեշտ տուր նրանց, ովքեր ճիշտ չեն, և հավատացեք, որ ամենն, ինչ տեղի է ունենում, պատահական չէ։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE