Ձմեռ պապիկի գլխարկ տոնական աղցանի նոր բաղադրատոմս

Առաջարկում ենք Ամանորին պատրաստել այս աղցանը: Պատրաստվում է պարզ և մատչելի մթերքից, սակայն այնքան օրիգինալ է և համեղ, որ սեղանին կհաղորդի շքեղ տեսք:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 200գ հավի կրծքամիս
  • 100գ բրինձ
  • 5 ձու
  • 1 կարտոֆիլ
  • 1 տուփ եգիպտացորեն
  • 1 կապ կանաչ սոխ
  • մի քանի գդալ մայոնեզ
  • աղ և սև պղպեղ
  • զարդարելու համար՝ բազուկ և պինդ պանիր

Ինչպես պատրաստել «Ձմեռ պապիկի գլխարկ» աղցանը․

Եփել բրինձը, կարտոֆիլը՝ առանց կեղևը հանելու, հավի կրծքամիսն ու բազուկը:Քերիչով անցկացնել ձուն և մաքրած կարտոֆիլը: Հավի միսն ու կանչ սոխը մանր կտրատել:Խառնել բոլոր բաղադրիչները՝ բացի բազուկից, պանիրից, նաև մի կողմ դնել բրինձի 1/3 մասը: Աղցանին ավելացնել մայոնեզը, անհրաժեշտության դեպքում աղն ու սև պղպեղը, և խառնել:

Վերցնել խորը ափսե, ծածկել սննդային տոպրակով: Մեջը լցնել աղցանը և գդալով սեղմել: Ծածկել տոպրակով և 2 ժամ թողնել սառնարանում:Այդ ընթացքում քերիչով անցկացնել բազուկը և քամել հյութը: Ֆորմայի օգնությամբ կամ դանակով պանիրից կտրել 2020-ի թվերը:Աղցանը տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, զարդարել քամած բազուկով և բրինձով:Վերջում էլ դնել նախապատրաստած 2020-ը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE