Ձեր հովանավոր ծառը ըստ կենդանակերպի նշանի

Դարեր ի վեր մարդիկ հավատացել են, որ ծառերն օժտված են հատուկ մոգական ընդունակություններով և կարող են ամենաանհավանական ձևով ազդել մարդկանց վրա: Որոշ ծառեր կարող են բուժել և մաքրել այս կամ այն մարդու էներգետիկ դաշտը, իսկ մյուսները` հակառակը, կարող են լինել էներգետիկ վամպիրներ: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր հովանավոր ծառը` ըստ Կենդանակերպի, քանի որ այդպիսով նա ձեռք կբերի գերազանց համախոհ, որը յուրաքանչյուր պահի կարող է օգնել վերականգնելու էներգիայի հոսքերը:

Խոյ Ծառերի հորոսկոպն ըստ Կենդանակերպի նշանի՝ ասում է այն մասին, որ սոճին, կաղնին, եղևնին, լաստենին և լորենին Խոյի ծառերն են: Աստղերը խորհուրդ են տալիս մարդկանց, ովքեր պատկանում են այս համաստեղությանը, ընտրել միայնակ կանգնած ծառերին, որոնք հարուստ պսակ ունեն: Ծառերի հետ շփվել առավել բարենպաստ է ամռան սկզբին:

Ցուլ Ծառն ըստ Կենդանակերպի՝ Ցուլի համար առաջին հերթին՝ բարդին է: Այս նշանի ներկայացուցիչների համար հիմնական ծառերից մեկն է համարվում նաև շագանակենին` տղամարդկանց համար, և ընկուզենին` կանանց համար: Բայց միայն պետք է շատ զգույշ լինել բարդու հետ շփվելիս, քանի որ այն ընդունակ է ոչ միայն էներգիան մաքրելու, այլ նաև վերցնելու:

Երկվորյակներ Երկվորյակների համար հովանավոր ծառերն են խնձորենին և թխկին: Երկվորյակները կարող են նաև՝ որպես էներգետիկ օգնական ընտրել տանձենին, հատկապես՝ ծաղկման շրջանում: Այս նշանին հարկ է շփվել ծառերի հետ ուշ ամռանը:

Խեցգետին Մարդկանց համար, ովքեր ծնվել են Խեցգետնի համաստեղության ներքո, ծառն ըստ Կենդանակերպի նշանի՝ կարող է լինել լաստենին, ուռենին և թեղին: Ամենալավ ժամանակն էներգիան մաքրելու համար կլինի մայիսը և օգոստոսը:

Առյուծ Առյուծների համար հիանալի թալիսման կարող են լինել նոճին և թեղին: Աստղերը հատկապես առանձնացնում են այս համաստեղության տղամարդկանց, որոնց համար դրական էներգիայի ուժեղ աղբյուր կդառնա կաղնին: Այս մարդկանց խորհուրդ է տրվում շփվել իրենց ծառերի հետ սեպտեմբերին կամ ապրիլին:

Կույս Հորոսկոպի համաձայն` Կույսը հանդիսանում է ամենապրակտիկ և, միևնույն ժամանակ, հոգեպես անկայուն նշաններից մեկը: Որպես էներգիայի աղբյուր՝ նրանց համար կարող են հանդես գալ սալորենին, լաստենին և տիվենին: Շատ աստղագուշակներ առանձնացում են նաև խնձորենին: Շփվել ծառերի հետ խորհուրդ է տրվում հոկտեմբերին, հուլիսին և օգոստոսին:

Կշեռք Կշեռքի համար ուժեղ հովանավոր կլինեն կեչին և լորենին: Հատուկ ուշադրության պետք է արժանացնել կեչին, քանի որ հենց այդ ծառը կարող է ոչ միայն կայունացնել նշանի ներկայացուցիչների էմոցիոնալ վիճակը, այլ նաև ազատել ֆիզիկական հիվանդությունից:

Կարիճ Այս համաստեղության մարդկանց համար ծառն ըստ Կենդանակերպի նշանի՝ մասրենին է, ալոճենին, սոճին և շագանակենին: Կարելի է նշել նաև արոսենին: Իրենց ծառերի հետ Կարիճները պետք է շփվեն վաղ գարնանը:

Աղեղնավոր Թերևս, ըստ Կենդանակերպի, որպես ամենաուժեղ ծառ թալիսմաններ հանդես են գալիս բոխին և մայրին: Հենց այս երկու ծառերն են ընդունակ անմիջական ազդեցություն ունենալ այս նշանի ներկայացուցիչների ֆիզիկական և հոգևոր վիճակի վրա: Աղեղնավորների համար ծառի հետ շփվելու ժամանակը մարտն է, օգոստոսը և հոկտեմբերը:

Այծեղջյուր Այծեղջյուրների համար բուժիչ ուժով են օժտված հաճարենին, կեչին և փշատերևազգին: Մարդկանց, ովքեր պատկանում են այս համաստեղությանը, խորհուրդ է տրվում շփվել իրենց ծառերի հետ՝ հենց գալիս է առաջին ձյունը, կամ ուշ ամռանը:

Ջրհոս Ջրհոսի համար ամենաուժեղ հովանավորը բարդին է: Կարելի է նաև նշել իլենին և լորենին, քանի որ նրանք նույնպես կարող են ազդել այս համաստեղության ներկայացուցիչների վրա: Շփվել խորհուրդ է տրվում ուշ գարնանը:

Ձկներ Այ, իսկ Ձկների համար հովանավոր կարող են լինել խեժափիճին, կենին, ցախկեռասը և բռնչին: Այս նշանի մարդկանց համար հատկապես օգտակար կարող են դառնալ հովանավոր ծառերի պտուղները: Շփվել խորհուրդ է տրվում ամռան կեսերին:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE