Հոգեբանը պատմեց 3 րոպեի կանոնի մասին,որի մասին պետք է իմանան բոլոր ծնողները

Եթե Ձեր երեխան Ձեզ համար կարևոր է։Հոգեբաններն ասում են, որ երեխայի հետ շփվելու մի շատ կարևոր կանոն կա։Այն կոչվում է «3 րոպեի կանոն»։Դուք միշտ պետք է հանդիպեք երեխային նույն ուրախությամբ ինչպես հանդիպում եք մի ընկերոջ,ում հետ երկար տարիներ չենք հանդիպել: Եվ անկախ նրանից, թե դուք վերադարձել եք խանութի կես ժամյա զբոսանքից, եկել եք տուն աշխատանքից կամ գործուղումից։Որպես կանոն,այն ամենը, ինչ Ձեզ հետ ցանկանում է կիսել երեխան,նա դա ցույց է տալիս հանդիպման առաջին րոպեներին: Հենց դա է պատճառը, որ չպետք է բաց չթողնել այդ ժամանակը։3 րոպեի կանոնը։Շատ ծնողներ ինտուիտիվ կերպով կատարում են երեք րոպեի կանոնը։ Օրինակ, երեխային դպրոցից վերցնելով ՝ գրկախառնվում են հանդիպման ժամանակ և ասում, որ կարոտել են։

Իսկ մյուս ծնողները պարզապես բռնում են երեխայի ձեռքը, ասում են,»գնացինք» և շարունակում են զրուցել հեռախոսով։Աշխատանքից վերադառնալիս անմիջապես ուշադրություն դարձրեք երեխաներին։Դուք ունեք մի քանի րոպե, որ նստեք նրա կողքին, հարցնեք վերջին օրվա մասին և լսեք պատասխանները։Իսկ հետո գնացեք հաց ուտելու կամ դիտեք նորությունները։ Եթե դուք չեք տալիս երեխային այդ ուշադրությունը, նա կընկնի Ձեր ետևից ամբողջ երեկո, ակնկալելով շփում, ուշադրություն և սեր։

Ուշադրություն։ Կարևոր է ոչ թե շփման տևողությունը,այլ զգացմունքային մտերմությունը:Երբեմն մի քանի րոպե մտերմիկ զրույցը երեխայի համար մեծ նշանակություն կարող է ունենալ,քան ամբողջ օրը միասին անցկացնելը, և այն դեպքում երբ Ձեր մտքերը ամբողջ ժամանակ ցրված են։Վերջին տվյալներով՝ուկրաինացիներն իրենց երեխաների հետ շփվելու համար շաբաթական առավելագույնը 1,5 ժամ են հատկացնում։Եվ սա դեռ վատագույն արդյունքը չէ. լեհերը, օրինակ, միջին հաշվով երեխային օրական ընդամենը 4 րոպե են տալիս:Այն, որ մենք մշտապես զբաղված ենք մեր հոգսերով, հաստատ մեր երեխաներին երջանիկ չի դարձնի, և թող մեզ թվա, թե մենք դա անում ենք իրենց իսկ բարիքի համար։Երեխաներին շատ անհրաժեշտ է շփումը, անհրաժեշտ է նաև սեփական կյանքի օրինակը:

Բայց ծնողների և երեխաների համար «համատեղ Ժամանց» արտահայտությունը տարբեր նշանակություն ունի։ Մեծահասակների համար բավական է, որ երեխաները պարզապես իրենց կողքին լինեն,երբ նրանք տանն են կամ գնում են խանութ: Իսկ երեխաների համար համատեղ ժամանցը համարվում է տեսողական շփումը, երբ ծնողները նստում են իրենց կողքին, հետաձգում բջջային հեռախոսազանգերը,դադարում են մտածել իրենց հսկայական գործերի մասին և ոչ մի բանի կողմ չեն շեղվում։ Իհարկե, ծնողները միշտ չէ, որ ժամանակ ունեն երեխաների հետ խաղալու համար, բայց նման պահերին պետք է անել միայն այն,ինչ ցանկանում է երեխան:Պետք չէ նրան ժամանցի տարբերակներ առաջարկել։ Երեխան երբեք չի կիսվի Ձեզ հետ, եթե զգա,որ իր հետ խոսելու ժամանակ Դուք մտածում եք ինչ-որ այլ բանի մասին։Ժամանակն արագ է ընթանում և Դուք ժամանակ չեք ունենա նկատելու համար, թե ինչպես են Ձեր որդիները և դուստրերը մեծանում։ Այնպես որ, մի վատնեք ժամանակը և սկսեք հիմա կառուցել վստահելի հարաբերություններ նրանց հետ! Իսկ 3 րոպեի կանոնը կօգնի Ձեզ!

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE