Հատուկ սուսով համեղ աղցան Ցեզար

  • Հազարի տերևներ — 1 կապ․
  • Հավի կրծքամիս — 300 գր․
  • Հաց — կես բուխանակա կամ բատոն․
  • Լոլիկ — 1 հատ․
  • Պանիր Պարմեզան — 50 գր․

Համեմունքային բաղադրիչներ՝ սխտորի փոշի, համեմի սերմ, չաման, պղպեղներ, չոր աջիկա:Հավի փափկամիստ նախապես շոգեխաշել, սառեցնել, մասնատել միջին մեծության քառակուսի կտորներով: Աղել, համեմել:Փափկամիսը խրթխրթան դառնալու աստիճան տապակել:Չորահացի ընտրության հարցին կարելի է երկակի լուծում տալ. կարող եք օգտագործել նախապես մշակված, չորացրած բատոնհաց, կամ էլ ինքնուրույն ստանալ այն:

Բատոն հացը մանրատել այնպես, որ կտորները լինեն հավի փափկամսի կտորների չափ: Կրկին աղել, համեմել, տապակել:Մինչ բաղադրիչները կտապակվեն ու կսառչեն, կարելի է նախաձեռնել սուսի պատրաստումը: Ընդամենը պետք է իրար միավորել ներքոբերյալ բաղադրիչներն ու լավ խառնել: Բնականաբար սոուսը կարելի է ըստ նախընտրության փոխարինել մայոնեզով:

Սոուս․

  • Հավկիթի դեղնուց — 1 հատ․
  • Սխտոր — 1 կտոր․
  • Ձիթայուղ․
  • Մանանեխ — 1 թ․ գդ․
  • Մայոնեզ — 1 թ․ գդ․
  • Կիտրոն — 1 հատ․
  • Ծովի աղ՝ ըստ նախընտրության․

Միավորել պատրաստի բաղդրիչները Գործընթացը անել ըստ հերթականության՝ հաշվի առնելով, որ պատրաստի վիճակում Ցեզարը հետո չենք խառնելու․

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE