Հակաբորբոքային եւ հակաօքսիդիչ ազդեցություններով հայտնի քրքումինը ինչպես կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ

Քրքումինը հայտնի է իր հակաբորբոքային եւ հակաօքսիդիչ ազդեցություններով, ինչպես նաեւ հակաուռուցքային գործունեությամբ եւ հակաբակտերիալ թերապիայի արդյունավետության բարձրացմամբ: Ավելին, այն կարող է նաեւ օգտագործվել որպես ինքնատիպ հակադեպրեսանտի տեսակ: Նախորդ ուսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ քրքումինը կարող է հանդես գալ որպես հակավիրուսային միջոց եւ ազդել SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ իմունային պատասխանի վրա:

Վիրուսների դեմ քրքումինի ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ ազդում է վարակիչ նյութերի վերարտադրության վրա, արգելակում է պրոտեազի կարեւոր ֆերմենտները եւ խանգարում է վիրուսային մասնիկին կցվել բջջին ու վարակել այն: Հետազոտությունները ցույց են տվել, որ պոլիֆենոլն ավելի արդյունավետ է SARS-CoV-1-ի սուր շնչառական համախտանիշի հարուցիչի դեմ, քան բնական այլ միացություններ, ներառյալ հեսպերինինը եւ կվերցիտինը: Այս նյութը խոչընդոտում է 3C-ի նման պրոտեազի եւ պապաինանման պրոտեազի ակտիվությանը, որոնք անհրաժեշտ են վիրուսի բազմացման եւ տիրոջ իմունային համակարգի դեմ դրա պայքարի համար:

Փորձագետներն ակնկալում են, որ քրքումինը մարդու բջիջներում ավելի կարճ ժամանակահատվածում կնվազեցնի վիրուսային բեռը համեմատած այլ դեղամիջոցների հետ կանխելով COVID-19-ի առաջընթացը: Մոդելավորումը ցույց է տվել, որ պոլիֆենոլը կրկնակի արգելակող ազդեցություն ունի բջջին կապվելու կորոնավիրուսի ունակության վրա՝ այն ճնշում է ինչպես S-սպիտակուցի, այնպես էլ դրան կապվող ACE-2 ռեցեպտորի ակտիվությունը, որը գտնվում է տեր-բջիջների մակերեսին:

Ըստ գիտնականների խոսքերի, քրքումինի ազդեցությունը կարող է արհեստականորեն ուժեղացվել նանոմասնիկների միջոցով, որոնք կծառայեն որպես պոլիֆենոլի մոլեկուլների տեղափոխողներ պացիենտի օրգանիզմում, ինչպես նաեւ դրա հետ կունենան սիներգետիկ հակավիրուսային ազդեցություն:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE