Կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Այսօր,ցավոք,կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք:Երկու հոգին ՀՀ քաղաքացի են,(45 և 27 տարեկան) մեկը՝Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։Երեքն էլ ժամանել են Իտալիայից:Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում:Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։

Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք ասեմ,որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ակնհայտ եզրակացության,որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝Ֆրանսիա,Ավստրիա,քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել:Այսինքն՝նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես,մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաև եվրոպական այլ երկրներում։Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։Նշեմ,որ«Գոլդեն փելիսի» ժողովուրդը և առաջին ախտորոշված պացիենտը լավ են,գանգատ չունեն:Սիրելի հայրենակիցներ,խնդրում եմ պահպանել հանգստություն և պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները»:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE