Կինս միշտ ինձ հոգնած տեսքով էր դիմավորում և ես որոշեցի տանը տեսախցիկ տեղադրել պատճառը պարզելու համար

Կնոջս հետ ծանոթացել ենք շատ վաղուց։ Ես սիրահարվեցի նրան դեռ տարրական դասարաններից։Մենք դպրոցում 4 տարի միասին էինք նստում։Նա միշտ մազերը երկու հյուս էր անում,որոնք քաղցր բուրում էին։Մենք ընկերացանք,բայց ես լռում էի զգացմունքներիս մասին։11-րդ դասարանում ես առաջարկեցի ավարտական երեկոյին նրա զույգը լինել և նա համաձայնեց։Կարծեցի,թե դա նշան է ու այդ երեկո խոստովանեցի զգացմունքներիս մասին։Նա փոխադարձությամբ չպատասխանեց և ասաց,որ ինձ վերաբերվում է որպես լավ ընկեր։Ես ընկճված էի և բացի նրանից ոչ ոքի չէի տեսնում։Համալսարան ընդունվելով՝սկսեցի խորանալ ուսման մեջ և հիանալի կրթություն ստացա։Ավելի ուշ աշխատանքի տեղավորվեցի և արագ կարիերայի աճ գրանցեցի։

Ես լավ էի վաստակում և շուտով կարողացա բնակարան գնել քաղաքի կենտրոնում։Դպրոցական ընկերներով մենք հաճախ հանդիպումներ էինք կազմակերպում և ես ամեն անգամ երազում էի տեսնել նրան, բայց նա չկար:Համադասարանցիներս ասում էին,որ նա այլ քաղաքում է ապրում,բայց ես չհուսահատվեցի։ Ու ահա մի անգամ նա եկավ և ես միանգամից «հալվեցի»։Նա ինձ նայում էր առաջվա մանկական աչքերով։Բանկետից հետո մենք որոշեցինք ակումբ գնալ և մի բան խմել իմ առաջին սերը եկավ մեզ հետ։

Այնտեղ մենք խոսում էիք և ես հասկացա,որ մինչև հիմա սիրում եմ նրան։Մենք հեռախոսահամարներով փոխանակվեցինք,որպեսզի հետագայում չկորցնենք իրար։Այդ հավաքույթից հետո ես սկսեցի հաճախ հանդիպման հրավիրելնրան և կրկին խոսեցի զգացմունքներիս մասին բայց այս անգամ նա փոխադարձաբար պատասխանեց։Ես յոթերորդ երկնքում էի։Մեկ ամսվա ընթացքում մենք կազմակերպեցինք մեր հարսանիքը և տեղափոխվեցինք իմ բնակարան։

Աշխատանքի հարցում նրա բախտը չէր բերել,և ես խնդրեցի չշտապել,քանի որ իմ վաստակածը բավականացնում էր մեզ։Նաև ինձ հաճելի էր վերադառնալ տուն ու տեսնել տաք ճաշ ու գեղեցկուհի կնոջը՝խոհանոցում։Շուտով սկսեցի նկատել որ կինս դարձել է ոչ առույգ և ինձ գրեթե ուշադրություն չի դարձնում։Գլխումս սնհեթեթություններ սկսեցին պտտվել և շուտով ես հանձնվեցի։Տանը երկու տեսախցիկ տեղադրեցի,որպեսզի հետևեմ նրան։

Դրանցից մեկը միջանցքում էր՝տեսնելու համար,թե ով է մտնում խոհանոց իսկ երկրորդը՝մեր ննջասենյակում։ Աշխատանքի վայրում երկար ժամանակ մտածում էի և չէի միանում տեսախցիկներին։Ես վախենում էի,քանի որ կարող էի տեսնել այն, ինչը ցավ կպատճառեր ինձ։ Արդյունքում վերջապես միացա,և տեսածս պարզապես շոկի մեջ գցեց ինձ։ Կինս ամբողջ օրը հավաքում էր տունը,ապա գնաց գնումների ե անգամ չնստեց հանգստանալու համար։

Արդեն երեկոյան,երբ պետք է տուն վերադառնայի,նա նստած էր հայելու առջև,որպեսզի իրեն կարգի բերի և ուրախ դիմավորի ինձ Ես չէի սպասում այսպիսի հավատարմություն տեսնելուն։Ես նետվեցի դեպի ծաղկի խանութ և վերադարձա սիրելի կնոջս մոտ։Նրան վերցրի և միասին գնացինք ռեստորան։ Այնտեղ ես պատմեցի ամենի մասին,իսկ նա ժպտաց և ասաց,որ ինձ այնքան շատ է սիրում,որ անգամ չի կարող այլ տղամարդկանց նայել։ Ես ամաչում էի նվաստ քայլի համար, բայց այժմ նրան սիրում եմ ավելի ու ավելի շատ,քան առաջ։ Նա իմ կյանքում վառ արև է դարձել։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE