Կինը կիսվել է 92 կգ նիհարելու իր գաղտնիքով

Նորզելանդական Օքլենդ քաղաքի բնակչուհի Սիմոնա Անդերսոնը 6 տարվա ընթացքում նիհարել է 92 կգ: Սիմոնայի պատմությանն անդրադարձել է News.com.au-ն: 23 տարեկանում Սիմոնան կշռում էր 168 կգ: Սննդի նրա նախասիրությունների մեջ մտնում էին պահածոյացված մթերքները և ֆասթ ֆուդը:

Սիմոնան խոստովանել է, որ մեծացած ստամոքսի պատճառով անընդհատ քաղցի զգացում է ունեցել: Նրա համար մեծ խնդիր էր նույնիսկ աստիճաններ բարձրանալը կամ իջնելը:Վեց տարի առաջ նորզելանդուհին ստամոքսի շունտավորման վիրահատության է ենթարկվել: Այնուհետև վիրաբույժները հեռացրել են կնոջ ավելորդ մաշկը:

Այնուամենայնիվ, նա լիովին չի ապավինել բժիշկներին և սկսել է հետևել առողջ սննդակարգին, ինչպես նաև այցելել է մարզադահլիճ: Արդյունքում, 2014 թվականից Անդերսոնն ազատվել է ավելորդ 92 կիլոգրամից և այժմ կշռում է 72 կգ:

Նախաճաշի համար Անդերսոնը խմում է բանջարեղենային սմուզի և մրգեր է ուտում: Այնուհետև Սիմոնան ուտում է ընկույզ, խաշած ձու և մրգեր: Լանչի ժամանակ նա նախընտրում է թարմ բանջարեղեն, իսկ երեկոյան Սիմոնան ուտում է միս՝ բանջարեղենով կամ մակարոնեղենով:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE