Կենդանակերպի 5 ամենազգացմունքային նշանները, ովքեր ամեն ինչ սրտին մոտ են ընդունում

Այծեղջյուր: Թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առաջին հայացքից հավասարակշռված, համբերատար, հանգիստ են թվում, բազմաթիվ էմոցիաներ ունեն, որոնք կարող են արտահայտվել ցանկացած պահի: Այծեղջյուրներն անկեղծ են, չեն թաքցնում զգացմունքները: Հարաբերություններում կարող են ռոմանտիկ լինել, չափազանց զգայուն և էմոցիոնալ:

Ձկներ: Բոլորից շատ են ցանկանում օգնել մարդկանց, կարևոր չէ՝ ծանո՞թ են նրանց, թե ոչ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լուրջ ջանքեր են գործադրում՝ ճիշտ խորհուրդներ տալու, սփոփելու, օգնության հասնելու, մարդկանց լսելու համար: Արվեստը Ձկներին օգնում է իրենց հարաբերականորեն անվտանգ զգալ, արտահայտել զգացմունքների ամբողջ ուժն ու խորությունը:

Ցուլ: Ցուլերը ռեալիստ են, բայց նաև զգացմունքային: Բարձրաձայն խոսում են ամենաբարդ, նուրբ հարցերի մասին, գերադասում են բարձրաձայնել ամենը, ինչ զգում են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մյուսներին թույլ չեն տալիս վերահսկել իրենց, ցանկանում են լինել իրավիճակում, որը հնարավորություն է տալիս առանց սահմանափակումների արտահայտել իրենց զգացմունքները: Հնարավոր է՝ նրանց չափից շատ ջանք են գործադրում փորձելով աշխարհն ավելի լավը դարձնել:

Խեցգետին՝ կենդանակերպի ամենահանգիստ նշանը, ով հարաբերություններում բավական առատաձեռն է: Հարաբերությունները նրանց համար ավելի են, քան ֆիզիկական կոնտակտը: Խեցգետինները հարաբերություններ ընկալում են՝ որպես կենսակերպ, երբ կարելի է հոգ տանել սիրելիի մասին, պաշտպանել նրան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները փոխարենը նույնն են սպասում սիրելիից: Երբ դա չեն ստանում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նախ տխրում են, հետո՝ զայրանում, ապա՝ ցավ ապրում:

Կույս: Կույսերը երկար ժամանակ են ծախսում՝ մտածելով ամենի մասին, բայց նաև թույլ են տալիս, որ մտքերն ազդեն իրենց վրա: Միշտ ծրագրում են՝ ինչ են պատրաստվում ասել, ինչպիսի ռեակցիա դրսևորել: Ձգտում են մարդկանց հետ ամուր կապ հաստատել: Միշտ կենտրոնանում են շփման խորն ասպեկտների վրա: Անարդարությունն ու հիմարությունը հունից հանում են կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE