Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին ինչ մասնագիտություն է համապատասխանում

Աստղաբանների կարծիքով աստղերն ազդում են մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, այդ թվում մասնագիտական։ Այսօր մի հորոսկոպ ենք ներկայացնում, որը պատմում է, թե ինչ մասնագիտություն է համապաատասխանում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին։

Խոյ Այս մարդիկ ի ծնե առաջնորդներ են։ Համապատասխան մասնագիտություններն են. մենեջեր, մարզիկ, իրավաբան, զինվորական։ Ցուլ Այս մարդիկ իսկական մագնիս են փողի համար։ Համապատասխան մասնագիտություններն են. ֆինանսիստ, հաշվապաահ, անհատ ձեռներեց։

Երկվորյակ Նրանք հրաշալի երևակայություն ունեն։ Համապատասխան մասնագիտություններն են. վաճառքի մենեջեր, լրագրող, փաստաբան, գրող։ Խեցգետին Այս մարդիկ ցանկանում են օգուտ տալ հասարակությանը։ Համապատասխան մասնագիտություններն են. քաղաքական գործիչ, իրավապաշտպան, մանկավարժ, բժիշկ։

Առյուծ Առյուծներին գերում է արվեստն ու նորաձևությունը։ Համապատասխան մասնագիտություններն են. ոճաբան, դիմահարդար, մոդել, դերասան։ Կույս Նրանք սիրում են ղեկավարել՝ մնալով ստվերում։ Համապատասխան մասնագիտություններն են. քննիչ, բժիշկ, մենեջեր, խմբագիր։

Կշեռք Այս մարդիկ բանակցությունների մեծ վարպետներ են։ Համապատասխան մասնագիտություններն են. դիվանագետ, հաճախորդների հետ աշխատող մենեջեր, լուսանկարիչ։

Աղեղնավոր Այս մարդիկ սիրում են ուրիշներից գաղտնիքներ կորզել և հետո դրանք իրենց նպատակների համար օգտագործել։Համապատասխան մասնագիտություններն են. խուզարկու, դատախազ, վիրաբույժ, լրագրող։

Կարիճ Այս նշանի ներկայացուցիչները անսահման սիրում են երեխաներին և կենդանիներին։ Համապատասխան մասնագիտություններն են. անասնաբույժ, կինոլոգ, մանկաբույժ, քաղաքական լրագրող, ճանապարհորդ։

Այծեղջյուր Նրանք կենտրոնացած են միայն սեփական հաջողության վրա։ Համապատասխան մասնագիտություններն են. գործադիր տնօրեն, ռեժիսոր, գրող, բժիշկ, հոգեթերապևտ, պրոդյուսեր։ Ջրհոս Նրանք սիրում են խորհուրդներ տալ և կարեկցել շրջապատին։ Համապատասխան մասնագիտություններն են. հոգեբան, լուսանկարիչ, մանկավարժ, սոցիոլոգ, մանկաբույժ, գրող։

Ձկներ Նրանք չափազանց կրեատիվ են, սակայն հաճախ նրանց փոխարեն ծնողներն են մասնագիտությունն ընտրում, այդ պատճառով էլ հետագայում իրենց մասնագիտությամբ չեն աշխատում։ Համապատասխան մասնագիտություններն են. նկարիչ, երաժիշտ, դերասան և ֆինանսիստ։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE