Կարտոֆիլն դասվում է առողջարար բանջարեղենների դասին

Կազմվածքի համար վնասակար համարվող կարտոֆիլը նպաստում է մարդու առողջության բարելավմանը: Նման եզրահանգման են եկել Փենսիլվանիա նահանգի համալսարանի ամերիկացի գիտնականները,հայտնում է Medical News Bulletin-ը:Մասնագետները փորձարկում են կատարել, որի ընթացքում կամավորներին երկու խմբի են բաժանել. առաջին խումբը չորս շաբաթվա ընթացքում պետք է սնվեր մաքրված հատիկներից պատրաստված ուտեստներով, ներառյալ՝ բրինձ, իսկ երկրորդ խումբը՝ շոգեխաշած կամ ջեռոցում պատրաստված կարտոֆիլային ուտեստներով:

Ուսումնասիրությունն ավարտելուց հետո գիտնականները չափել են մասնակիցների մոտ կարդիոմետաբոլիկ ռիսկի ցուցիչները,այդ թվում՝պլազմային գլյուկոզան, խոլեստերինը,շիճուկային ինսուլինը և զարկերակային արյան ճնշումը:Պարզվել է,որ նրանք,ովքեր կարտոֆիլ են կերել,ավելի լավ ցուցանիշներ ունեն,քան այն խումբը,որը հացահատիկից պատրաստված կերակուր է կերել:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE