Կարտոֆիլիով և պանրով կրուասաններ

Սա իդեալական հյուրասիրություն է մեծ խմբերով հյուրերի համար։ Խրթխրթան կարտոֆիլ և բերանում հալվող պանիր։ Միայն պատկերացնելը արդեն բավարար է։ Կարտոֆիլիով և պանրով «կրուասաններ»։

Բաղադրիչներ

  • Կարտոֆիլ 200 գրամ,
  • Ալյուր 100 գրամ,
  • Աղ ըստ ճաշակի,
  • Կոշտ պանիր 6 ճաշի գդալ,
  • Արևածաղկի ձեթ 150 մլ․

Պատրաստումը Կարտոֆիլը եփել, տրորել և թողնել որ սառի։ Ավելացրեք պանրի կեսը քերած վիճակում, աղ և ալյուր։ Հունցեք խմորը։ Գրտնակեք խմորը շրջանակի տեսքով 0,5 սմ հաստությամբ, կտրեք հավասար սեկտորների։

Լայն մասում դրեք պանիրը և փաթաթեք կրուասանները։ Խորը կաթսայում կամ թավայի մեջ լցրեք ձեթը և տապակեք այնտեղ այս համեղ ուտեստը։ Դրեք այն խոհանոցային թղթի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։ Բարի ախորժակ։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE