Խորհուրդներ ծնողներին թե ինչպես պաշտպանել երեխաներին վիրուսներից

Տարվա այս եղանակին վիրուսները շատ տարածված են լինում, ինչը հատկապես վտանգավոր է երեխաների համար: Փոքրիկների շրջանում լուրջ հիվանդությունների տարածումից խուսափելու համար ամերիկացի բժիշկ Հովարդ Բերոնը ծնողներին տվել է մի քանի օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն պաշտպանել երեխային վտանգավոր վիրուսներից:

Ինչպես բացատրում է մասնագետը, երեխաները շատ հեշտ են վարակվում ու հիվանդանում, քանի որ նրանց իմունային համակարգը դեռ բավական ամուր չէ, ուստի ծնողները պետք է շատ աչալուրջ լինեն: Այս խնդիրը հատկապես արդիական է դպրոցական տարիքի երեխաների դեպքում, քանի որ ուսումնասկան հաստատություններում վարակվելու հավանականությունն ավելի բարձր է լինում:

Նման դեպքերում վարակումից խուսափելու համար առաջին հերթին պետք է սովորեցնել երեխային հնարավորինս հաճախ լավանալ ձեռքերը, քանի որ այս սովորությունը նվազեցնում է մարդուց մարդուն վիրուսի փոխանցման հավանականությունը: Բացի այդ, ոչ պակաս կարևոր են նաև պատվաստումները, որոնք պաշտպանում են տարատեսակ հիվանդություններից:

Մասնագետը նաև խորհուրդ է տալիս լավ լվանալ ատամները ուտելուց հետո և քնելուց առաջ: Բացի այդ, չվարակվելու համար երեխաներն ու նրանց ծնողները պետք է խուսափեն խիստ մարդաշատ վայրերից: Ընդ որում՝ այս խորհուրդը հատկապես արդիական է տարվա այն եղանակներին, երբ վիրուսներն ու տարատեսակ վարակիչ հիվանդությունների հարուցիչներն առավել տարածված են լինում:

Բժշկի խոսքով՝ վիրուսային հիվանդությունների բուժումը ենթադրում է մի շարք պարզ միջոցների ձեռնարկում, որոնց շարքին են դասվում բավարար քանակությամբ ջրի գործածությունը, լիարժեք հանգիստը և ճիշտ սննդակարգը, որը հարուստ կլինի վիտամիններով, հանքանյութերով ու այլ սննդարար նյութերով: Սա ենթադրում է, որ ամենօրյա սննդակարգում հարկավոր է անպայման ներառել թարմ մրգեր ու բանջարեղեն:

Հովարդ Բերոնը վստահ է, որ այս պարզ, սակայն շատ արդյունավետ խորհուրդներին հետևելու դեպքում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել այնպիսի վարակիչ հիվանդությունների վտանգը, ինչպիսին են հերպեսը, ջրծաղիկն ու շնչառական սինցիտիալ վիրուսը (RSV), գրում է actualnews.org կայքը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE