Ինչ խնդիրների մասին են վկայում այտուցված ոտքերը

Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ վիճակում է մարդու առողջությունը, նայեք նրա ոտքերին: Եվ սա իզուր չեն ասում: Ոտքերն այտուցվում են դրանց մեջ հեղուկի կուտակման հետևանքով: Իսկ որոնք են պատճառները.

երիկամների հետ կապված խնդիրներ

Երիկամները ֆիլտտում են արյունը, և հենց տվյալ օրգանի աշխատանքը խանգարվում է, առաջանում է դիսբալանս, որն էլ հանգեցնում է հեղուկի կուտակման:

արյան խտացումներ

Եթե արյունը բավականաչափ չի հասնում մարմնի տարբեր մասերին, դա հանգեցնում է թրոմբների առաջացման, ինչն էլ փոխում է արյան ցիրկուլյացիան:

որոշ պրեպարատների ընդունում

Կան դեղամիջոցներ, որոնք օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառ են դառնում: Հենց որ այս կամ այն պրեպարատ ընդունելու դեպքում նկատում եք այտուցվածություն, անհապաղ դիմեք բժիշկի:

ալկոհոլ

Ալկոհոլի ազդեցությունը օրգանիզմում ջրի ֆիլտրացիայի վրա շատ ուժեղ է: Ջուրը սկսում է կուտակվել օրգանիզմում, ինչի հետևանքով այտուցվածությունը կարող է պահպանվել երկար ժամանակ:

նստակյաց ապրելակերպ

Եթե վարում եք պասիվ ապրելակերպ, ձեզ մոտ հաճախ է ի հայտ գալիս այտուցվածությունը:Եթե շատ եք անշարժ նստում կամ պառկում, դա կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների:

Ահա ևս մի քանի պատճառ, որոնց հետևանքով օրգանիզմում ավելորդ հեղուկ է կուտակվում.

երակների վարիկոզ լայնացում

հղիություն

ինֆեկցիա

արթրիտ:

Խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել ձեր ոտքերին, և արտառոց փոփոխություններ նկատելու դեպքում դիմել մասնագետների:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE