Ինչ է պետք անել ատամի արմատը բացվելու դեպքում

Լնդի հետաճը բերանի խոռոչի տարածված խնդիր է: Լնդի մերկացումն առաջացնում է անհարմարություն, զգայունություն, կարիես, ատամների թուլացում: Քանի որ հիվանդությունն ինֆեկցիոն չէ և սուր ցավերով չի ուղեկցվում, մարդիկ անտեսում են այս խնդիրը: Առաջարկում ենք պարզ և բնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն արագ և արդյունավետորեն հաղթահարել այս խնդիրը: Ինչով ողողել լնդերը բորբոքման դեպքում։ Բերանի խոռոչի առողջության համար

1. Քնջութի յուղ Շատ լավ պայքարում է բերանի խոռոչի բակտերիաների դեմ: 1 թ/գ յուղով ատամներդ ողողիր 3 րոպե: 3 շաբաթ անց կզգաս, որ լնդերդ ամրացան:

2. Լնդերի քսուքներ Վերցրու 1 գդալ ձիթապտղի յուղ, ավելացրու 4 կաթիլ վարդի յուղ և խառնուրդը ներմերսիր լնդերիդ մեջ: Պրոցեդուրան կրկնիր օրական 3 անգամ 1 ամիս:

3. Բույսերի հյութեր Լնդերի հիվանդության դեպքում կռատուկի արմատ են օգտագործում: Այն բլենդերով մանրացնում են, հյութ են քամում: Բացում են տաք եռացած ջրով 1:5 հարաբերակցությամբ: Բերանը պետք է ողողել 5 րոպե օրական 3 անգամ: Կուրսը 1 շաբաթ է տևում:

Կարելի է խաշած բազուկ օգտագործել: Դրանից պետք է մի կտոր կտրել, վրան եղեսպակի յուղ քսել և 20 րոպեով դնել լնդերին:

4. Հազարտերևուկ Այս բուժիչ բույսը կապող և հականեխիչ ազդեցություն է ունենում, ինչն օգնում է լնդերի վնասման դեպքում: Բերանդ հազարտերևուկի եփուկով ողողիր օրական 1 անգամ և երբեք լնդերի հետ կապված խնդիրներ չես ունենա:

5. Էվկալիպտի յուղ Որպես ողողելու միջոց օգտագործիր լնդերի գրգռվածությունը վերացնելու համար:

6. Ալոե վերա Եթե ատամի պարանոցը մերկացած է, լնդիդ երկայնական կտրված ալոեի տերև դիր 15 րոպեով: Բորբոքումը չի տարածվի առողջ հատվածների վրա:

7. Կոկոսի յուղ Կոկոսի յուղը որպես ատամի մածուկ են օգտագործում՝ մի քիչ սոդա ավելացնելով: Այս խառնուրդն ամրացնում է լնդերը և սպիտակեցնում է ատամները:

8. Մեղվաբուծական մթերքներ Մեղվահացը շատ օգտակար է: Ծամիր առավոտյան և երեկոյան 15-ական րոպե 10 օր: Լնդերի տնային բոժումն ավելի երկար կտևի բժշկի չդիմելու դեպքում:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE