Ինչպես պետք է պատրաստել իսկական մալականի թթու: Իրականում այն պատրաստվում է պարզ և հեշտ

Պետք է ասել, որ ոչ բոլորի մոտ է մալականի թթուն լավ ստացվում, շատերը նույնիսկ չել էլ փորձում: Իրականում այն պատրաստվում է պարզ և հեշտ:

Բաղադրիչները՝ 5 կգ կաղամբ, 250 գ գազար, 2 ատամիկ սխտոր, 200 գ աղ, 400 գ շաքարավազ, 4,5 լ ջուր, 2 հատ պղպեղ, սամիթն ու մաղադանոսն՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը՝ Կաղամբը լվանալ, կաղամբակոթերը կտրել, հեռացնել ու կաղամբի գլուխը խոշոր կտրատել: Կաղամբի վրա ծանրոց դնել ու թողնել 5 օր: 5 օր անց կաղամբն աղաջրից հանել ու մանր կտրտել: Ջուրը եռացնել ու եռացված ջրին աղ խառնել: Կաղամբը տեղավորել էմալապատ տարայի մեջ ու վրան լցնել աղաջուրը: Աղաջուրը չթափել: Գազարը լվանալ, կլպել և խոշոր քերիչով քերել: Սխտորը կլպել ու մանրատել: Մանրատել նաև պղպեղը:

Տարայի մեջ լցնել կտրատված կաղամբը: Կաղամբի վրա շաղ տալ գազարը, սխտորը, պղպեղն ու մեկ բռաչափ մաղադանոս: Աղաջուրը թանզիֆով քամել, եռացնել, թողնել՝ սառչի ու լցնել կաղամբի վրա: Վրան ծանրություն դնել ու երկու օր սպասել: Երկու օր անց շաքարավազ ավելացնել ու լավ խառնել:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE