Ինչպես պատրաստել անչապ հանեղ էկլեր

Էկլերը ֆրանսիական ավանդական աղանդեր է, որն ունի երկարավուն կարկանդի ձև՝ եփովի խմորով և որպես կանոն՝ եփովի կրեմով: Էկլերի հեղինակ է համարվում ֆրանսիացի խոհարար Մարի Անտուան Կարեմը:

Բաղադրիչներ խմորի համար 1. Կաթ – 250 մլ, 2. Կարագ – 100 գ, 3. Ալյուր – 150 գ, 4. Աղ – 1 պտղունց, 5. Ձու – 4 հատ։ Բաղադրիչներ եփովի կրեմի համար 1. Կաթ – 400 մլ, 2. Ձվի դեղնուց – 2 հատ, 3. Ալյուր – 1.5 ճ/գ, 4. Օսլա – 1.5 ճ/գ, 5. Շաքարավազ – 80 գ, 6. Վանիլին։

Խմորի պատրաստման եղանակը Կաթսայի մեջ խառնել կաթը, հալեցրած կարագը և աղը: Այդ խառնուրդի մեջ մաղել ալյուրը և մի քանի րոպե կաթսան դնել միջին կրակի վրա: Ընդ որում, պետք է ինտենսիվ խառնել փայտյա գդալով: Հետո վերցնել կրակից և թողնել՝ մի փոքր սառչի: Հետո անընդհատ հարել խառնուրդը՝ մեկական ձու ավելացնելով: Հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

Պատրաստի խմորը լցնել համապատասխան տոպրակի մեջ: Տապակի վրա յուղաթուղթ փռել և տոպրակից սեղմել խմորը: Երկարավուն կարկանդակների չափը պետք է լինի 10 սմ: Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Թխել էկլերները 25 րոպե: Հետո հանել դրանք ջեռոցից և կտրվածք անել՝ այնտեղ եփովի կրեմ լցնելու համար:

Եփովի կրեմի պատրաստման եղանակը Հարել դեղնուցները շաքարավազի և վանիլինի հետ: Աստիճանաբար լցնել կաթը և մաղած ալյուրը՝ չդադարեցնելով խառնելը: Հետո ավելացնել օսլան: Տեղավորել խառնուրդը միկրոալիքային վառարանի մեջ: Երբ կրեմը պատրաստ լինի թողնել, որ այն սառչի, հետո լցնել էկլերների մեջ: Զարդարել էկլերները հալեցրած շոկոլադով:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE