Ինչպես հանգստացնել լարված մկաններն ու ազատվել սթրեսից. երկու արդյունավետ ու հաճելի միջոց

Աշխատանքային լարված գրաֆիկն ու մշտական սթրեսը խիստ բացասաբար են անդրադառնում մարդու առողջական վիճակի վրա և ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է դառնալ լուրջ խնդիրների առաջացման պատճառ։ Նման բարդություններից խոււսափելու համար հարկավոր է հնարավորինս փորձել խուսափել սթրեսից կամ գտնել դրանից ազատվելու արդյունավետ միջոցներ։

Օրվա ավարտին հոգնած ու լարված մկանները հանգստացնելու ինչպես նաև սթրեսից ազատվելու լավագույն միջոցը տաք լոգանքն է սակայն այս պրոցեդուրան կարելի է շատ ավելի արդյունավետ դարձնելլոգանքի ջրին որոշ բաղադրիչներ ավելացնելով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ծաղկային թուրմերի երկու բաղադրատոմս որոնք լոգանքի ջրին ավելացնելը կօգնի հանգստանալ ու նվազեցնել սթրեսի մակարդակը։

Երեք ճաշի գդալ չորացրած նարդոսի ծաղիկները լցնել թերմոսի մեջ ավելացնել մի լիտր եռման ջուր և թրմել մեկ ժամ։ Պատրաստի թուրմը քամել և ավելացնել լոգանքի տաք ջրին։ Երեք ճաշի գդալ չորացրած վարդի թերթիկներին ավելացնել մի լիտր եռման ջուր թրմել կես ժամ այնուհետև պատրաստի թուրմը քամել և ավելացնել լոգանքի տաք ջրին։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE