Թեստ. բացահայտեք բնավորության դրական և բացասական կողմերը****

Ընտրեք երեք նկարներից մեկը, որն ասոցիացնում եք ձեզ հետ: Պատասխանը կօգնի բացահայտել բնավորության դրական և բացասական կողմերը:

Եթե ընտրել եք քառակուսի նկարը, որոշումներ կայացնելիս առաջնորդվում եք տրամաբանական սկզբունքներով: Կարող եք ղեկավար պաշտոններ ստանձնել: Աշխատասիրությունն ու համառությունը հնարավորություն են տալիս բարձր արդյունավետությամբ լուծել ցանկացած խնդիր: Այս պատկերն ընտրած մարդիկ ռացիոնալ են, գործնական, ճշտապահ, հարգում են ընդունված կանոնները, Նախընտրում են խոսել հավասարակշռված, առանց ձայնը բարձրացնելու: Երբեմն դժվարանում են շփվել մարդկանց հետ, քանի որ չեն ցանկանում առանձնանալ:

Խիստ են, ինչն արտահայտվում է նաև հագուստի ընտրության հարցում: Որպես կանոն՝ կրում են դասական հագուստ, նախընտրում հանգիստ գույներ: Հակված չեն էմոցիաների: Բնավորության դրական կողմերից են՝ կազմակերպվածություն, մանրակրկտություն, սեր կանոնների հանդեպ, համբերատարություն և համառություն, հստակություն: Բացասական կողմերի շարքում կարելի է առանձնացնել ինքնաբերականության և ստեղծագործական մտածողության բացակայությունը, կոնֆլիկտային իրավիճակում ուղիղի բախումից խուսափելը, համակարգվածության և կարգունանոնի՝ չափազանց մեծ ձգտումը, բծախնդրությունը:

Եռանկյունաձև պատկերն ընտրող մարդիկ լիդերին բնորոշ հատկություններ ունեն, սակայն որպես կանոն՝ ոչ թե կենտրոնանում են աշխատանքի և արդյունքների, այլ կարիերայի առաջընթացի վրա: Կենտրոնացած են սեփական նպատակների վրա, իրենց շատ լավ են զգում դաժան մրցակցության պայմաններում, կարողանում են և սիրում են որոշումներ կայացնել, որոնք վերաբերում են ոչ միայն իրենց, այլև մյուսներին:

Համբավը շատ կարևոր է այս մարդկանց համար, բայց նրանք կարողանում են ընդունել սեփական սխալները: Ցանկացած իրավիճակում կարողանում են գրագետ և կառուցողական երկխոսության մեջ մտնել: Մարդիկ հարգում են նրանց, որոշ դեպքերում՝ նաև վախենում: Գերադասում են աշխատավայր հասնել բոլորից շուտ, լավ կողմնորոշվում են ցանկացած իրավիճակում, ձգտում են տեղեկացված լինել, կարողանում են լուծել խնդիրները, թիմային աշխատողներ են, բայց հակված են իմպուլսիվ քայլերի:

Սիրում են դասական հագուստ կրել, խնամված լինել, ձգտում են իրենց շրջապատել թանկ իրերով: Ամբիցիոզ են, հեշտ են շփվում, կարողանում են կենտրոնանալ, որոշումներ կայացնել: Բարձր ինքնագնահատական ունեն, անհամբեր են, հակված են ռիսկի դիմելու, եսասեր են, կենտրոնացած կարգավիճակի վրա:

Շրջանաձև պատկերն ընտրող մարդիկ կենտրոնացած են շրջապատի և ոչ թե՝ իրենց վրա: Հակված են անել հնարավոր ամեն բան, միայն թե ընկերները, հարազատներն ու աշխատակիցներն իրենց երջանիկ զգան: Կարողանում են լսել, արժեքավոր խորհուրդներ տալ, հասկանալ մարդկանց: Հետաքրքրված են լավ հարաբերություններ կառուցելու հարցում, շփվող են: Պատրաստ են խաղաղարարի դեր ստանձնել ցանկացած կոնֆլիկտային իրավիճակում, սակայն ոչ միշտ են կարողանում զգալ անձնական տարածության սահմանները:
Դանդաղկոտ են, առատաձեռն, զգացմունքային:

Որպես կանոն՝ հումորի լավ զգացում ունեն, գրավիչ են, սիրում են հարմարավետ, ոչ ֆորմալ հագուստ: Ընկերասեր են, շփվող, ձգտում են երջանկացնել բոլորին, կարողանում են կարեկցել: Մելանխոլիկ են, չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել, վճռական չեն, չեն կարողանում մերժել, հակված են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց, վախենում են փչացնել հարաբերությունները:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE