Երգչուհի Արմինկան նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնակատարությանը

Երգչուհի Արմինկան, ով ընտանիքի հետ ապրում է Լոս Անջելեսում, նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնակատարությանը։

«Թերթելով ինստագրամը, կարդալով ձեր նամակներն ու մեկնաբանությունները, հասկացա, որ Սեպտեմբերի 21-ին Երևանում սպասվում է մեծ տոնական համերգ:

Անկախության օրն է, անշուշտ, կարևոր օր մեր երկրի համար: Բայց այս տարի՞, Սեպտեմբերի 27-ից մի քանի օր առա՞ջ, տոնական համերգ Հանրապետության Հրապարակու՞մ:

Երկու հարցի պատասխան է ինձ շատ հետաքրքրում. ո՞վքեր են այդ օրը բարձրանալու բեմ՝ իրենց ելույթով, եւ ո՞վքեր են գալու հրապարակ՝ վայելելու այդ ելույթները…», – գրել է երգչուհին, իսկ նրա երկրպագուները համաձայնել են նրա հետ։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS