Դերասան Գրիգոր Դանեիլյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 36 տարին

Դերասան Գրիգոր Դանեիլյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 36 տարին: Տարեդարձի առթիվ խնջույք դերասանը չի կազմակերպել: Սովորաբար նրանք նախընտրում են ընտանիքով տոնել իրենց ծննդյան օրերը: Նախորդ տարի նրա 35-ամյակի առթիվ խնջույքը կինը՝ Հռիփսիմե Ելինյանը, կազմակերպել էր առանց դերասանի իմացության:

Դերասանի կինն այս տարի Ինստագրամի իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Իմ սեր, կյանք, երջանկություն, հարստություն, շնորհավոր ծնունդդ, սիրում եմ քեզ: Մի բարձի ծերանանք»: Զույգը միասին է արդեն 12 տարի, նրանք 2 որդի ունեն՝ Ալբերտոն և Ռոբերտոն:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE