Աստված Արարիչ ամենայնի Աղերսում եմ Քեզ պահիր երեխաներիս Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը ինչպես երկնքում այնպես էլ երկրի վրա

Հայր Աստված,Արարիչ ամենայնի,ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր,պարգևեցիր երեխաներ:Եվ ես համարձակվում եմ բարբառել,որ նրանք Քո երեխաներն են

Որովհետև Դու տվեցիր նրանց կյանք կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով Սուրբ Ավազանիդ մկրտությամբ

Ինձ օգնիր որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ

Աղերսում եմ Քեզ պահիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը ինչպես երկնքում այնպես էլ երկրի վրա

Մի զրկիր նրանց հանապազորյա հացից այլ պարգևիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին և ինչ էլ որ պարգևես,թող հավիտենական կյանքի համար գործածեն

Եվ եթե մեղանչեն Քո առաջ,քանի որ մարդ են՝մեղանչական բնույթով ողորմած եղիր նրանց հանդեպ:Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները

Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում:Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից

Բարերար Աստված դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության

Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ անարժան համարձակությամբ ասելու «Ահա ես և իմ երեխաները որոնց Դու տվեցիր ինձ

Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ,հավերժական սերդ և Սուրբ անունդ հավիտյանս հավիտենից Ամեն

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE