Առողջ սնվելու և նիհարելու համար 6 օգտակար խորհուրդ

Ինչպե՞ս սննդակարգն ավելի առողջ դարձնել 2020 թվականին. որոշ օգտակար խորհուրդներով կիսվել են գերմանացի փորձագետները Focus.de պորտալում:

Նախաճաշին ավելի շատ կերեք

Սպիտակուցային մթերքներով հագեցած նախաճաշը համարվում է օրվա իդեալական սկիզբ՝ պնդում են մասնագետները: Սպիտակուցային նախաճաշն ապահովում է արյան մեջ գլյուկոզայի կայուն մակարդակը և ուղեղը լիցքավորում է էներգիայով, ինչը կարևոր է աշխատանքային ակտիվության համար: Լավ նախաճաշ կարող է լինել ձվածեղը՝ սնկով և լոլիկով, կաթնաշոռը՝ հատապտուղներով և ընկույզով:

Բավարար չափով ջուր խմեք Ջուրն անհրաժեշտ է մեր օրգանիզմում բոլոր պրոցեսների համար, այդ պատճառով փորձեք ավելի շատ ջուր խմել օրվա ընթացքում: Մասնագետները խորհուրդ են տալիս 1-2 բաժակ ջուր խմել առավոտյան սոված փորին, իսկ օրվա ընթացքում՝ մեկական բաժակ ամեն ուտելուց առաջ:

Բնական մթերքներ կերեք Մրգեր, բանջարեղեն, ձուկ, միս, կաթ, կաթնաշոռ, ընկույզ, վարսակ, համեմունքներ և խոտաբույսեր. այս մթերքները պետք է լինեն առողջ սննդակարգի հիմքը: Փորձեք ավելի շատ բնական մթերքներ և ավելի քիչ վերամշակված մթերքներ ուտել:

Հրաժարվեք շաքարից Շաքարից որևէ օգուտ չկա, փոխարենը կա վնաս, այդ պատճառով սննդակարգում շաքարի քանակը խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել: Առաջին հերթին, խորհուրդ է տրվում հրաժարվել քաղցր գազավորված ըմպելիքներից և այլ քաղցր խմիչքներից:

Պահպանեք 3:4 կանոնը 3:4 կանոնը ենթադրում է հետևյալը. սնունդը պետք է բաղկացած լինի բանջարեղենի 2 մասից, սպիտակուցների 1 մասից և ածխաջրերի 1 մասից:

Պատրաստեք տնային ուտելիք Տնային ուտելիքը պետք է միշտ նախընտրելի լինի ցանկացած այլ ուտելիքից: Դուք պետք է հստակ իմանաք՝ ինչ մթերքներից է այն կազմված և որքան կալորիականություն ունի:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE