Առաջին պատկերը,որը տեսնում եք լուսանկարում կպատմի ձեր բնավորության մասին

Կնոջ ստվերապատկեր: Հարաբերություններում զգացմունքային եք,դժվարությամբ եք թաքցնում զգացմունքները: Կա՛մ ամեն բան նկատելի է ձեր դեմքին,կա՛մ ասում եք այն,ինչ մտածում եք:Բոլորը գիտեն ձեր ուրախության և տխրության մասին:Այդ վարքագիծը երբեմն զարմացնում է մարդկանց,ովքեր գնահատում են ձեր ազնվությունն ու ուղիղությունը: Զուգընկերոջից ևս անկեղծություն և ազնվություն եք պահանջում:

Ծառեր և լեռներ: Ռեալիստ եք,գիտեք որ աշխարհում հրաշքներ չկան:Հարաբերություններում առաջնորդվում եք ոչ միայն զգացմունքներով այլև տրամաբանությամբ: Կարծում եք,որ հարկավոր է վստահել զուգընկերոջը,բայց ժամանակ առ ժամանակ՝նաև ստուգել:

Դժվար է ձեզ ռոմանտիկ համարել,բայց բարդ իրավիճակներում պատրաստ եք օգնության ձեռք մեկնել:Նվիրված եք ընտանիքին այն ձեզ համար առաջնահերթություն է:Միշտ ձգտում եք վեր հանել տարաձայնությունների պատճառը այն բարձրաձայնում եք զուգընկերոջ մոտ:

Նավակ որի մեջ կին է նստած: Ընտրությունը վկայում է այն մասին,որ ինքնավստահ եք,ուժեղ:Հեշտությամբ կարողանում եք ստանալ այն ինչ ցանկանում եք:Ցանկանում եք ամուր հիմք ունենալ կարողանում եք մոտիվացնել ձեզ՝նպատակներին հասնելու համար: Կարելի է հույս դնել ձեզ վրա,քանի որ միշտ պատրաստ եք օգնության հասնել:Բայց հարկավոր չէ նեղացնել ձեզ: Դեռ հայտնի չէ՝կկարողանա՞ք ներել թե ոչ բայց ներելու դեպքում էլ չեք կարող մոռանալ կատարվածի մասին:

Թռչուններ: Ստեղծագործական մարդ եք,վառ երևակայություն ունեք:Սիրում եք ազատություն,ցանկանում եք նոր հորիզոններ բացահայտել և ճանաչել:Զարգացած ինտուիցիա ունեք,զգացմունքային եք սիրում եք կյանքը:Ամենաանհույս իրավիճակներում կենսախնդությունն ու լավատեսությունը ձեզ հաջողություն են բերում:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE