Ամենաբարձր ինքնագնահատականով Կենդանակերպի 5 նշաններ

Մենք բոլորս ունենք թերություններ, և այսօր մենք կխոսենք այնպիսի որակների մասին,ինչպիսիք են մեծամտությունն ու եսասիրությունը: Ինքնասիրահարված մարդկանց հետ շփումը հազվադեպ է հաճելի լինում,մեզանից շատերը փորձում են խուսափել այդպիսի մարդկանցից:Կենդանակերպի ո՞ր նշանների մեջ են առավելագույն թվով նարցիսներ հանդիպում:

1. Առյուծ Այս նշանի տակ ծնված մարդիկ ցանկանում են միշտ լինել ուշադրության կենտրոնում: Այն գաղափարը, որ մյուսները կարող են լինել ավելի խելացի և ավելի հաջողակ, քան նրանք հունից հանում է առյուծներին: Այս նշանի ներկայացուցիչների կյանքի նշանաբանն է. «Նպատակը արդարացնում է միջոցները»: Նրանք պատրաստ են ամեն ինչ անել ցանկալիին հասնելու համար:

2. Այծեղջյուր Նա ավելի շուտ սառնասիրտ է,քան ինքնասիրահարված:Առյուծի նման,Այծեղջյուրը պատրաստ է ցանկացած միջոց օգտագործել իր նպատակին հասնելու համար:Այս նշանի ներկայացուցիչների նարցիսիզմը պարզապես դիմակ է, որի ետևում թաքնված է նրանց անինքնավստահությունը:

3. Խոյ Այս անհատներն ուղղակի ունեն հսկայական էգո:Խոյը վստահ է որ ցանկացած գործում նա հավասարը չունի:Նա կանի հնարավոր ամեն ինչ իր ուզածին հասնելու համար,նույնիսկ եթե դա վնասում է այլ մարդկանց: Ահա թե ինչու Խոյը սովորաբար շատ ընկերներ չունի:

4. Կարիճ նշանի ներկայացուցիչները պաթոլոգիական նարցիսներ են:Կարիճը սիրում է ինքնահաստատվել ուրիշների հաշվին: Նա թքած ունի,թե իր ուզածին հասնելու համար քանի մարդու պետք է նվաստացնի և օգտագործի:

5. Ջրհոս Այս մարդիկ շատ են վիրավորվում, երբ նրանց անվանում են նարցիս կամ ինքնասիրահարված,չնայած նրանք հենց այդպիսին են: Ջրհոսները սիրում են երբ իրենցով հիանում են իսկ եթե դուք դա չեք անում, նա կանտեսի ձեզ կամ նույնիսկ բամբասանքներ կտարածի ձեր մեջքի հետևից:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE